Կենդանիների գիրք (ալ-Ջահիզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենդանիների գիրք, միջնադարյան արաբ մութազիլիական արձակագիր և գիտնական ալ-Ջահիզի ամենահայտնի գրքերից։

Ալ-Ջահիզ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ալ-Ջահիզ
Ալ-Ջահիզ.jpg

Ալ-Ջահիզը (776 - 869) արաբ մութազիլիական արձակագիր և գիտնական, ով իր ոչ գեղեցիկ արտաքինի համար ստացել է Ալ-Ջահիզ (արաբերեն՝ الجاحظ, չռված աչքերով, բվաչք) մականունը։ Նա ծնվել է Բասրայում։ Արաբական գեղարվեստական արձակի պատմության և «ադաբ» գրական ժանրի ստեղծման մեջ ահռելի է նրա դերը։ Ջահիզը մշակեց արձակի նոր ձև, կենդանացրեց ոճը, հաղորդեց գեղեցկություն և ավարտունություն։ Նա փորձել է սովորական արձակին հաղորդել պոեզիայի համաչափություն՝ չնայած գերադասում էր ազատ արձակը, որն ավելի մեծ հնարավորություն էր տալիս իր բազմաբնույթ գաղափարների արտահայտելու համար։ Նրա թողած հսկայածավալ ժառանգությունից մեղ են հասել ընդամենը 30 աշխատություն փիլիսոփայության, աշխարհագրության, պատմության, բնական գիտությունների մասին։

Ալ-Ջահիզի ապրած շրջանում, երբ արաբական գիտությունը նոր էր զարգանում, նա փորձեց համախմբել ինչպես արաբական ծագման, այնպես էլ հունական գիտական և փիլիսոփայական մտքի արգասիքներ համարվող շատ գիտելիքներ։ Նա ինչպես բնական երևույթների, այնպես էլ մետաֆիզիկական հարցերի ուսումնասիրության ժամանակ ձգտել է հենվել միայն տրամաբանական փաստերի վրա։ Նրան շատ անհանգստացնում էր խալիֆայության ապագան, որի միասնությունը վտանգված էր Աբբասյանների հակառակորդ Օմայյանների, պարսիկների, սուննիների հակառակորդ շիաների և շուուբիների կողմից։ Նա մութազիլիական ուղղության ակտիվ գործիչ էր, սակայն նրա փիլիսոփայական և քաղաքական գաղափարները երբեք իրար չէին հակասում։ Ցավոք կրոնական հարցերի շուրջ նրա գրքերից մեզ չեն հասել, բայց հայտնի է, որ նա հանդիսացել է մութազիլիականության մեջ մի նոր ուղղության հիմնադիր, որը նրա անունով կոչվել «ջահիզիյա»։

Նրա գրական ժառանգությունը կարելի է երկու մասի բաժանել՝ մեծ մտածողի հայտնի ստեղծագործություններ և ադաբ ժանրի ստեղծագործություններ։ Անկախ ստեղծագործության բնույթից նա միշտ հանդես է գալիս խրատողի դերում, նրա գործերը դիդակտիկ են։ Նրա՝ մեզ հասած ստեղծագործություններից առանձնանում են «Գիրք կլորության և քառակուսիության մասին», «Կենդանիների գիրք» և «Ժլատների գիրք» աշխատությունները, որոնք վերաբերում են ադաբ ժանրին։

Կենդանիների գիրք[խմբագրել]

Al-Jahiz - pages from Kitaab al Hayawaan 4.jpg

Շատ հայտնի է նաև «Կենդանիների գիրքը» (արաբ․՝ كتاب الحيوانات՝ քիթաբ ալ-հայուանաթ‎‎), որն իր թե բովանդակությամբ, թե կառուցվածքով ադաբի դասական ստեղծագործություն է։ Այստեղ դեռևս չկա կառուցվածքային ամբողջականություն։ Առաջին մասում հեղինակը հաղորդում է նախկինում իր գրած գրքերից և բանավիճում մի ինչ որ անհայտ, անբարյացակամ քննադատի հետ։ Հետո, առանց նախորդ նյութի հետ ինչ-որ կապի նա անկանոն պատմում է կենդանիների, թռչունների, սողունների և տարբեր երկրային բնակիչների մասին։ Այդ բոլոր պատմությունները հագեցած են տեղին, պատշաճ մեջբերումներով Ղուրանից և հադիսներից, նախաիսլամական և միջնադարյան արաբ գրողների գործերից, կան արաբական ասացվածքներ։

Կենդանիների, թռչունների վարքագծի նկարագրություն գրքի միակ թեման չէ։ Նա նաև շոշափում է բնագիտական, փիլիսոփայական ու աստվածաբանական ամենատարբեր հարցեր, կիսում է իր պատկերացումները էթիկայի և բժշկության մասին, պատմում է բեդվինական սովորույթների մասին։ Նա մեկնաբանում է Ղուրանը, քննադատում է կենդանիներին վարժեցնելու սովորությունը։

Գրքի վերջին՝ 7-րդ մասում ի մի է բերվում ողջ պատմությունը և հաջողվում է այն նպատակը, ինչի համար գրբել էր գիրքը։ Չնայած նրա շոշափած հարցերի շրջանակը շատ լայն է և դրանք մատուցված են քաոսային ձևով, այն զուրկ չէ գիտական արժեքից։ Նրանում շատ են բանաստեղծական հատվածներ և նույնիսկ ամբողջական պոեմներ, որոնք կենդանիների մասին տեղեկությունների աղբյուր են։ Նա չի մտածում շարադրվող նյութի տրամաբանական հաջորդականության մասին՝հետևելով ադաբի գրականության կարևոր օրենքներից մեկին՝մատուցել գիտական ու բարոյական իսկությունները զվարճացնելով ընթերցողին։

Գրականություն[խմբագրել]

  • Фильштинский И․М․ – История арабской литературы

Արտաքին հղումներ[խմբագրել]