Կեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Կեմ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Թուրքիայի նահանգՎանի մարզ
Վանի մարզի շրջան Արտամետի (էդրեմիտի) շրջան
Խոսվող լեզուներՄինչև Մեծ եղեռնը՝ հայերեն ,
Մեծ եղեռնից հետո՝ թուրքերեն, քրդերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Կեմ (Թուրքիա)##
Կեմ (Թուրքիա)

Կեմ, (Քյոփրյուլեր, թուրքերեն՝ Köprüler), հայկական նախկին բնակավայր Արևմտյան Հայաստանում՝ Հայոց ձորի գավառում, ներկայում՝ թրքաբնակ բնակավայր Թուրքիայի Հանրապետության Վանի մարզի Արտամետ (Էդրեմիտ) շրջանում[1]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն ժամանակներից բնակավայրի անունը Կեմ է։ Տարածված է եղել նաև Կիմ, Գիմ անվանաձևերը։ Հայոց ցեղասպանությունից հետո, երբ բնակավայրն արդեն հայաթափվել էր, Թուրքիայի իշխանությունները այն վերանվանել են Քյոփրյուլեր։ Հայկական գրականության մեջ գյուղի անունը շարունակվում է օգտագործվել Կեմ անվանաձևով[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեմ գյուղը գտնվում է Անգղ գետի աջ ափին՝ Շամիրամի ջրանցքի եզրին։ Ծովի մակարդակից բարձր է միջինը 1740 մ։ Մինչև Հայոց ցեղասպանությունը գյուղն ունեցել է Հայոց ձոր գավառի կենտրոնական և արևմտյան հատվածներն իրար կապող դիրք[1][2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեմ գյուղը Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է։ Այն բնակեցված է եղել հայերով դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից։ Սակայն գյուղի հին պատմության մասին քիչ տեղեկություններ են հայտնի[1]։

Կեմի մասին հիշատակություններն առավել հաճախ են սկսել հանդիպել 19-րդ դարի երկրորդ կեսից, որոնք մեծապես առնչվում են բնակավայրի նկատմամբ թուրքերի ու քրդերի ոտնձգություններին՝ բնակավայրի նկատմամբ հարձակումներ, բնակչության սպանություններ, թալան[1][4][5]։

Հայտնի է, որ 1880-ական թվականներին Կեմ գյուղը գտնվել է Բայրամ աղայի տիրապետության ներքո, ով, օգտվելով այն հանգամանքից, որ տնտեսական ծանր պայմանների պատճառով գյուղի երիտասարդությունը մեկնել էր արտագնա աշխատանքի, գրավել է Կեմ գյուղը և վերջինի ենթակայության ներքո գտնվող Ականց բնակավայրը[1][3][6]։ 1895 թվականի օգոստոսին Կեմ այցելած Խանասորի Վարդան անունով հայտնի Սարգիս Մեհրապյանն իր հիշատակություններում գրել է, որ Հայոց ձորի ամենաբազմամարդ Կեմ գյուղը, որի բնակչությունն ամբողջությամբ հայեր էին, ուներ 200 տուն և իր պաշտպանության համար հրավիրել էր քուրդ փոխանորդի։ Վերջինը, փոխանակ օգներ գյուղի բնակիչներին, մեծ գումարներ էր գանձում և անօգնական թողնում։ Խանասորի Վարդանը նշում է, որ Կեմ գյուղում կազմավորել են դաշնակցական փոքր ջոկատ[1][7]։

1894-ից 1896 թվականներին տեղի ունեցած Համիդյան ջարդերի ժամանակ հարձակման է ենթարկվել։ Մասնավորապես 1896 թվականի օգոստոսին Կեմ բնակավայրը ենթարկվել է ավերածությունների ու թալանի։ Որոշ տեղեկություններով գյուղի բնակչությունից սպանվել է 108 հոգի[1][8][9]։ Այլ տվյալներով սպանվել է 68 բնակիչ, կրոնափոխ է եղել 64-ը, թալանվել և ավերվել է 120 տուն[1][10]։

Ըստ պահպանված տեղեկությունների՝ Համիդյան ջարդերից հետո՝ 1899 թվականի հունվարին, Կեմի բնակչությունը, բացի 4 ընտանիքից, ֆիզիկական և տնտեսական փոքր ինչ ապահով վիճակ ունենալու հույսով ընդունել է կաթոլիկություն[1][11]։ Այնուամենայնիվ, դավանափոխությունը նույնպես չի օգնել Կեմի բնակչությանը քրդերի և թուրքերի հարձակումներից, որոնք շարունակվել են[1][12]։

Հայտնի է, որ թուրքերի ու քրդերի հարձակումներին դիմակայելու համար 1900-ական թվականներին Քերծ, Բլթենց, Աթանանց, Կարմրաքար, Անգղ, Մաշտակ և Խորգոմ գյուղերի շարքում Կեմում ևս հիմնվել է հեղափոխական մարմին, որի անդամները հիմնականում զբաղվել են տեղացի երիտասարդներին ռազմական գործին ծանոթացնելով, գյուղացիների միջև ծագած վեճերը տեղում հարթելով[1][13]։ Գյուղում զինված ջոկատի առկայությունը հետագա որոշ հարձակումների ընթացքում կարողանում է պաշտպանել գյուղն ու բնակիչների ունեցվածքը[1][14]։ 1916 թվականի նոյեմբերի 10-ին Կեմի կամրջի մոտ հայերի և քրդերի միջև տեղի է ունեցել կատաղի կռիվ, որի ժամանակ սպանվել են մի քանի տասնյակ քուրդ, իսկ հայերի շրջանում կորուստներ չեն եղել։ 1916 թվականի նոյեմբերի 12-ին ռուսական զորքը նահանջել է՝ հայերին թողնելով անպաշտպան[1][15]։

Հայոց ցեղասպանության հետևանքով Կեմի բնակչության մեծ մասը սպանվել է գյուղում կամ մահացել է հետագա բռնագաղթի ժամանակ, իսկ գյուղն ամբողջությամբ ավերվել է։ Հետագայում գյուղում են հաստատվել քրդեր[1]։

Հայոց ցեղասպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականի հուլիսի 20-ին զորահավաքի պատրվակով թուրքերը հավաքել են գյուղի երիտասարդներին, իսկ չներկայացած Հովակիմ Մաթոսյանի և Գասպար Մանուկյանի տները հրկիզել[1][16][17]։ Նույն թվականին Կեմի բնակչությունից որպես պատերազմական տուրք բռնագրավել են 175 օսմանյան լիրա, 350 ոչխար, 120 եզ, վեց սայլ եզներով, 200 չափ ցորեն, 150 չափ գարի, 400 զույգ գուլպա, 200 ձեռք շապիկ-վարտիք, 30 լիտր յուղ, 30 չափ ձավար, 600 խուրձ խոտ, 150 սայլ հարդ և այլ ապրանքներ[1][16][17]։ 1914 թվականի սեպտեմբերին թուրքերը 200 ոստիկաններով պաշարել են գյուղն ու սկսել հրետակոծել։ Սկզբում Կեմի բնակչությունը չի պատասխանել թուրքերի հրետակոծությանը, սակայն երբ մի քանի բնակիչ է սպանվել, այդ թվում՝ երեխաներ, դիմել են ինքնապաշտպանության, որը տևել է շուրջ 5 ժամ[1][16][17]։

Ըստ վկայությունների՝ 1915 թվականի ապրիլի 5-ի կեսգիշերին թուրքական կառավարական 600 հոգանոց զորքը Ճմուկ Հուսեին աղայի գլխավորությամբ և 800 քուրդ Ռաշիտ Էֆենդիի ղեկավարությամբ, ինչպես նաև քուրդ ու թուրք ավազակախմբերով, թնդանոթներով զինված հարձակվել են Կեմի վրա։ Գյուղի երիտասարդությունը կարողացել է մինչև կեսօր դիմադրել, որից հետո տալով 200 զոհ՝ 110 երեխա, 30 տղամարդ, 60 կին, կռվելով նահանջում է դեպի Անգղ գյուղ։ Կռիվները տեղափոխվել են Անգղ գյուղ, որտեղ չկարողանալով երկար դիմադրել մեծաթիվ թուրքական և քրդական ուժերին՝ սպանվել են[1][17][18]։

Կեմի ավերածություններից ու բնակչության կոտորածից հետո հունիս ամսին գյուղ այցելած Վանի գերմանական որբանոցի տնօրեն միսիոներ Շբյորրը հայտնել է, որ գյուղի դպրոցը, եկեղեցին, տները ամբողջությամբ ավերված են և բնակչությունից սպանվել է մոտ 150 հոգի[1][19][20]։ 1915 թվականի հուլիսի 10-ին Արտամետի գավառապետ Հովհաննես Արտամետցյանն Արամ Մանուկյանին գրություններ է ուղարկել, որտեղ հայտնել է, որ հունիսիսի վերջից մինչև հուլիսի առաջին տասնօրյակը հիվանդությունից մահացել էր Կեմ բնակավայրի 17 բնակիչ, իսկ 51 հոգի գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում[1][21][22]։ Կոտորածից փրկված և 1915 թվականի մայիսի կեսերից Կեմ վերադարձած հայերն առաջին գաղթին միացել են հուլիսի 18-ին, որից հետո գյուղն ամբողջովին հրկիզվել է և վերածվել մոխրակույտի[1][17][23]։ Ռուսական զորքերի առաջխաղացումից հետո Կեմ են վերադարձել շատ քիչ թվով հայեր։ 1916 թվականի մարտի 10-ին Կեմ այցելած ականատեսը նշել է, որ երբեմնի հարուստ և մարդաշատ գյուղում բնակվել է ընդամենը 7-8 հայ[1][24]։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Թադեոսի եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Թադեոսի եկեղեցին հայկական առաքելական ավերված եկեղեցի էր Կեմ գյուղում, ներկայում՝ Թուրքիայի Հանրապետության Վանի մարզի Արտամետ (Էդրեմիտ) շրջանում[1][25]։ Ըստ ավանդության՝ եկեղեցին հիմնադրել և օծել է Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից Թադեոս առաքյալը[1]։ Այդ մասին է վկայում նաև 1883 թվականին հիշատակությունը, որտեղ ասվում է, որ եկեղեցին հիմնադրել է առաքյալը և կառուցվել է բարձրակարգ ճարտարապետի կողմից։ Եկեղեցու դռան վրա եղել է մի խաչքար, որի մեջտեղում եղել է սեպ։ Հայտնի է, որ Թադեոս առաքյալն իր օծած խաչերի մեջտեղում սեպ էր ամրացնում[1][26]։ Հայոց ցեղասպանության հետևանքով հայաբնակ Կեմ գյուղը դատարկվել է, իսկ Սուրբ Թադեոս եկեղեցին ամբողջությամբ ոչնչացվում 1920-1930-ական թվականներին։ Ոչնչացումից հետո եկեղեցու տարածքում կառուցվել է այլ շինություն, իսկ քարերն օգտագործվել որպես շինանյութ[1][27]։ Ունեցել է հարուստ գրադարան։ Հայոց ցեղասպանության նախօրեին եկեղեցում էին պահվում ձեռագիր երեք Ավետարաններ, որոնցից երկուսը հայտնի էին Ծաղկաբեր և Կարմիր անուններով։ Այնտեղ էին պահվում նաև արծաթապատ կողքերով Ավետարաններ և եկեղեցական այլ իրեր։ Ավետարաններն ու այլ իրերը Մեծ Եղեռնի օրերին այրվել են[17][28]։

Խնդրակատարի վանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեմ գյուղի մոտակայքում է գտնվել ավերակ գյուղ, որտեղ կառուցված է եղել Խնդրակատար անունով վանք։ 1883 թվականի դրությամբ վանքը չի գործել, սակայն շինությունների մեծ մասը կանգուն են եղել։ Վանական համալիրն իր անունը ստացել է այն առիթով, որ երբ մարդիկ այցելել են վանք ու աղոթել, իրենց խնդրանքները կատարվել են[1][26][27][29][30][31]։

Ավեր վանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեմ գյուղից փոքր ինչ հեռու գտնվել է մի կառույց, որը հայտնի է եղել Ավեր վանք անունով։ 1883 թվականի վկայության համաձայն վանական համալիրի շինությունների մի մասի քարերը թափված են եղել լեռան ստորոտին[1][32]։

Անանուն եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեմ գյուղի մոտակա բլուրներից մեկի վրա է գտնվել մի եկեղեցի։ Ի սկզբանե եկեղեցին կառուցվել է հին գերեզմանոցում։ Եկեղեցու մասին պահպանված տեղեկություններ գրեթե չկան։ 1883 թվականին հիշատակարանում նշվում է եկեղեցու գտնվելու տեղը[1][32]։

Տափարակի կամուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեմ գյուղում գտնվող կամրջի մասին քիչ տեղեկություններ կան։ Հայտնի է, որ գյուղում հայերը կառուցել են կամուրջ, որը կոչվել է Տափարակի կամուրջ ։ Կամուրջն այդ անունով է հիշատակվում 1916 թվականին։ 1969 թվականին ուսումնասիրող ճանապարհորդ Ջ․Մ․ Թիերրին հայտնել է, որ արդեն քրդաբնակ գյուղում առկա է կամուրջ, որը հայերն են կառուցել[1][27]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեմի բնակչության վիճակագրական տվյալները սկսած 1855 թվականից
Տարի
Հայեր
Հայ տուն
Քրդեր/թուրքեր
Քուրդ տուն
1855[1][33]
320
66
0
0
1860-ականներ[1][34]
-
60
0
0
1873[1][35]
-
70
0
0
1882[1][36][37]
-
80
0
0
1883[1][32]
-
90
0
0
1895[1][38]
-
100
0
0
1897[1][39]
-
80
2 ք․
-
1909[1][8]
560 (467[1][40])
92 (98[1][40])
0
0
1914[1][41][42][43]
547
100
0
0
1915
նոյեմբերի վերջ[1][44]
60
15
0
0
1916 հոկտեմբեր[1][45]
- (24[1][46])
20
0
0
1990[1]
0
0
816 թ․
-
2000[1]
0
0
917 թ․
-
2011[1]
0
0
907 թ․
-
2012[1]
0
0
933 թ․
-
2013[1]
0
0
897 թ․
մոտ 130 թ․

Դարեր շարունակ Կեմը եղել է զուտ հայաբնակ բնակավայր։ Այդ մասին են վկայում գյուղի տարածքում եղած պատմամշակութային հուշարձանները, այդ թվում՝ հնագույն գերեզմանատները, ինչպես նաև բնակիչներից հավաքված վկայությունները[1]։

Կեմի բնակչության վիճակագրական տվյալները հայտնի են 1855 թվականից սկսած։ Եղել է տարածաշրջանի ամենամեծ բնակչություն ունեցող գյուղերից և տարբեր ժամանակներում ունեցել մինչև 150 տուն բնակիչ, երբեմն հասել է նաև 200 տան։ 1894-1896 թվականների Համիդյան ջարդերի հետևանքով բնակչությունը պակասել է՝ հասնելով շուրջ 100 տան[1][47]։ Համիդյան ջարդերից հետո գյուղում հաստատվել էին նաև փոքրաթիվ քրդեր, ովքեր կարճ ժամանակ անց դուրս են մղվել գյուղից[1]։ Հայոց ցեղասպանության հետևանքով Կեմի բնակչության մեծ մասը սպանվում է գյուղում կամ մահանում բռնագաղթի ընթացքում։ Ցեղասպանությունից փրկվածները ապաստան են գտնում տարբեր վայրերում։ Հայտնի է, որ 1916 թվականին նրանց մի մասը հաստատվում է Սուրմալու գավառի Բլուր և Հախվերիս գյուղերում, իսկ Ջհուզենց գերդաստանից փրկված Սիրակ Մեսրոպի Մանասյանը, որի ընտանիքից ցեղասպանության ժամանակ զոհվել է 27 մարդ, հաստատվում է Երևանում[1][23][48][49]։ Հիշատակվում է, որ 1918 թվականին Իգդիրի կռիվներում Վանի գնդից սպանվածների թվում էր Կեմի բնակիչ Հակոբ Նավյանը[1][50]։ 1919 թվականի մարտի դրությամբ Կեմի բնակիչ Խումար Մուրադյանն անօգնական վիճակում գտնվում էր Բաղդադի մոտ գտնվող Պագուպայի փախստականների ճամբարում։ Հիշատակվում է նաև, որ նույն թվականի ամռանը Խաչիկ Մայիլյանը գտնվում էր Թիֆլիսի ամերիկյան հայանպաստ հանձնախմբի ցանկում, իսկ Նանիկ Մանասերյանն իր ընտանիքի ողջ մնացած 5 անդամներով նույն թվականի աշնանն արդեն տեղափոխվել էր Երևան[1][51][52][53]։

Հայոց ցեղասպանությունից հետո Կեմում հաստատվում են թուրքմեններ[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1878 թվականին Կեմ գյուղի ծայրամասում սկսվել է դպրոցի շինարարություն[1][54][55]։ 1879 թվականի մայիսի 16-ին Կեմ բնակավայրում սկսել է գործել «Արարատյան» ընկերության կողմից բացված վարժարանը։ Դպրոցում ձմռանը սովորել են շուրջ 120, իսկ ամռանը՝ շուրջ 60-ից 70 աշակերտ։ Այն իրենից ներկայացրել է գյուղական նախակրթական հաստատություն և ունեցել է երկսեռ կրթություն[1][36][56][57][58]։ Ըստ որոշ տեղեկությունների՝ դպրոցի առաջին հարկը կառուցել են Կեմի բնակիչները, իսկ երկրորդ հարկը նույն տարում կառուցել է Միացյալ ընկերությունը[1][55]։ Այլ տեղեկություններով դպրոցի հիմնադրման նախաձեռնությունը ազգային-հասարակական գործիչ Մկրտիչ Փորտուգալյանինն է եղել։ Հաստատության համար ֆինանսական միջոցները տրամադրել է Բարեգործական ընկերությունը, իսկ գործավարությունը և աշխատանքների կազմակերպումն իրականացրել է «Արարատյան» ընկերությունը[1][59]։ Ի տարբերություն Հայոց ձոր գավառում բացված բազմաթիվ այլ հայկական դպրոցների, որոնք սեփական շենք չեն ունեցել, Կեմի բնակիչները կարողացել են կրթական հաստատությանն ապահովել մասնավոր երկհարկ շենքով[36]։ Հայտնի է, որ այս դպրոցը գործել է մինչև 1881 թվականը[1][60][61][62]։ 1882 թվականին դպրոցը կարճ ժամանակով դադարեցնում է իր գործունեությունը։ Արդեն 1883 թվականին այն գործում էր[1][26][63]։ Հայտնի է, որ դպրոցը գործելիս է եղել նաև 1887 թվականին, որի մասին առկա են մի շարք հիշատակություններ որպես Հայոց ձոր գավառի ամենամեծ գյուղի դպրոց[64][65]։ Ըստ որոշ տեղեկությունների՝ դպրոցն իր գործունեությունն իրականացրել է մինչև 1894 թվականն անընդմեջ և փակվել միայն Համիդյան ջարդերի երկու տարիներին[1][55]։ Հայտնի է, որ Միացյալ ընկերության ուղարկած վերջին ուսուցիչը՝ Հայրապետ Համամջյանը, թուրքական իշխանությունների կողմից մեղադրվել է արգելված գրականություն պահելու մեջ և ձերբակալվել։ Համիդյան ջարդերից հետո կաթոլիկ միսիոներների, ապա Աղթամարի վանքի օգնությամբ դպրոցը վերսկսում է իր գործունեությունը, սակայն մերթ ընդ մերթ դադարներով[1][54][55]։

1901 թվականին կաթոլիկություն ընդունած Կեմի բնակիչները բացում են նոր դպրոց՝ մտադրվելով կառուցել նաև մատուռ և նշանակել քահանա։ Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղապահ Արսեն վարդապետը այցելել է Կեմ և համոզել բնակիչներին, որ հրաժարվեն կաթոլիկությունից և կրկին դավանեն հայկական առաքելականություն։ Դրանից հետո կաթոլիկ դպրոցը փակվեց, իսկ նշանակված կաթոլիկ քահանան հեռացվեց գյուղից[1][66][67]։

Կեմի դպրոցը գործում էր նաև 1909 թվականին։ Այդ մասին է նշված ժամանակի հիշատակությունում։ 1900-ական թվականների սկզբների նդպրոցում դասավանդում էր Վանից գյուղ տեղափոխված մի երիտասարդ[1][8][68]։ Հայտնի է, որ 1912 թվականին 50 լիրա բյուջեով նախատեսված էր դպրոցին կից բացել նաև գրադարան[1][69][70]։ Իր կրթական գործունեությունը շարունակել է մինչև Հայոց ցեղասպանության նախօրեին։ Մեծ եղեռնի ժամանակ դպրոցը հրդեհվում և ավերվում է[1][71][72]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 359, 1979 թ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 1,39 1,40 1,41 1,42 1,43 1,44 1,45 1,46 1,47 1,48 1,49 1,50 1,51 1,52 1,53 1,54 1,55 1,56 1,57 1,58 1,59 1,60 1,61 1,62 1,63 1,64 1,65 1,66 1,67 1,68 «Հայոց ձոր», հատոր Ա, Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2015 թվական։
  2. «Արձագանք», 1882, N 14, 23 մայիս, էջ 214։
  3. 3,0 3,1 Ա. Դ., Հայոց ձորի վրայ մի քանի տեղեկութիւններ, «Արձագանք», 1887, N 16, 10 մայիս, էջ 240։
  4. ԳԱԹ, Գ. Սրվանձտյանի ֆոնդ, բ. 4, գ. 55, անթվագիր, ձեռագիր, էջ 1։
  5. Դիւան հայոց պատմութեան, գիրք ԺԳ, Թիֆլիս, 1915, էջ 456։
  6. Պողոսյան Հ., Վասպուրականի պատմությունից, Երևան, 1988, էջ 53։
  7. Խանասորա Վարդան, Երևան, 1992, էջ 49։
  8. 8,0 8,1 8,2 «Հորիզոն», 1913, N 12, 17 յունվար, էջ 3։
  9. «Հնչակ», 1896, N 16, 10 օգոստոս, էջ 123։
  10. Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, Երեւան, 1912, էջ 370
  11. «Մուրճ», 1899, N 1, էջ 138։
  12. «Դրօշակ», 1906, N 5, էջ 69։
  13. Մալխաս, Զարթօնք, հ. Դ, Պոստոն, 1933, էջ 51։
  14. «Վան-Տոսպ», 1913, N 21, 15 յունիս, էջ 251։
  15. Հուր, Վասպուրականի չորրորդ նահանջը, «Աշխատանք», 1916, N 60, 26 նոյեմբեր, էջ 1։
  16. 16,0 16,1 16,2 Վշտապատում. Հայոց Մեծ եղեռնը ականատեսների աչքերով, Երևան, 2005, էջ 61։
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 164-165։
  18. Վշտապատում. Հայոց Մեծ եղեռնը ականատեսների աչքերով, Երևան, 2005, էջ 61-62։
  19. Germany, Turkey and Armenia: A Selection of Documentary Evidence Relating to the Armenian Atrocities from German and Other Sources, London, 1917, p. 22.(անգլ.)
  20. Լեփսիուս Յ., Հայ ժողովրդի ջարդերը, Երևան, 2003, էջ 97-98։
  21. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 242, ց. 1, գ. 23, թ. 19:
  22. Արամ Մանուկյան. փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Երևան, 2009, էջ 252։
  23. 23,0 23,1 Վշտապատում. Հայոց Մեծ եղեռնը ականատեսների աչքերով, Երևան, 2005, էջ 62։
  24. Բաղդասարեան Տ., Վանի երկրորդ կռիւները եւ վերջին իշխանութիւնը, «Վէմ», 1938, N 3, յունիս-սեպտեմբեր, էջ 20։
  25. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 242, ց. 1, գ. 14, 1-ին մաս, թ. 71:
  26. 26,0 26,1 26,2 Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ.Պօլիս, 1884, էջ 139։
  27. 27,0 27,1 27,2 Thierry J-M., Monuments arméniens du Vaspurakan, Paris, 1989, էջ 348։
  28. Վշտապատում. Հայոց Մեծ եղեռնը ականատեսների աչքերով, Երևան, 2005, էջ 60-62։
  29. «Հանդէս ամսօրեայ», 1942, էջ 168։
  30. Ոսկեան Հ., Վասպուրական-Վանի վանքերը, մաս Գ, Վիեննա, 1947, էջ 756։
  31. Ա. Մենակ (Մաքսապետյան Արմենակ), Հայոց-Ձոր, «Աշխատանք», 1911, N 11, 27 մարտ, էջ 5։
  32. 32,0 32,1 32,2 Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ.Պօլիս, 1884, էջ 138։
  33. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 468, ց. 1, գ. 3, թ. 1:
  34. Բազեան Յ., Համառօտ ստորագրութիւն Հայկաձոր եւ Ոստան գաւառաց, «Սիօն», 1869, էջ 214։
  35. Տևկանց Ե., Ճանապարհորդություն Բարձր Հայք և Վասպուրական (1872-1873 թթ.), Երևան, 1991, էջ 223։
  36. 36,0 36,1 36,2 «Մշակ», 1882, N 85, 18 մայիս, էջ 2։
  37. «Արձագանք», 1882, N 14, 23 մայիս, էջ 214
  38. Աղթամարայ հանգուցեալ Խաչատուր կաթուղիկոսի վերջին թուղթն եւ տեղեկագիրը, «Արարատ», 1896, Ե, էջ 247։
  39. Маевский В., Ванский вилает, Тифлис, 1901, էջ 262:(ռուս.)
  40. 40,0 40,1 Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, Երեւան, 1912, էջ 47
  41. Бекгульянц Р., По Турецкой Армении, Ростов на Дону, 1914 г., էջ 93:(ռուս.)
  42. Ա-Դօ, Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թւականներին, Երեւան, 1917, էջ 18։
  43. «Սիոն», 1967, N 5-6, էջ 228
  44. Կ. Խ., Նամակ Վանից, «Վան-Տոսպ», 1915, N 3, 13 դեկտեմբեր, էջ 14։
  45. «Աշխատանք», 1916, N 52, 29 հոկտեմբեր, էջ 3։
  46. «Աշխատանք», 1917, N 72, 14 յունուար, էջ 3
  47. Վ. Պ., Կեմ գիւղ եւ իր դպրոց, «Վանտոսպ», 1912, N 17, 27 յուլիս, էջ 307։
  48. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 165։
  49. Սվազլյան Վ., Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ, Երևան, 2011, վկ. 35, էջ 138-139։
  50. «Մշակ», 1918, N 90, 16 մայիս, էջ 4։
  51. «Կոչնակ Հայաստանի», 1919, N 17, էջ 545։
  52. «Կոչնակ Հայաստանի», 1919, N 34, էջ 1103։
  53. «Կոչնակ Հայաստանի», 1919, N 344, էջ 1420։
  54. 54,0 54,1 Խանասորա Վարդան, Երևան, 1992, էջ 121։
  55. 55,0 55,1 55,2 55,3 Վ. Պ., Կեմ գիւղ եւ իր դպրոց, «Վանտոսպ», 1912, N 17, 27 յուլիս, էջ 307-308։
  56. Պօղոսեան Ե., Պատմութիւն Հայ մշակութային ընկերութիւններու, հ. Ա, Վիեննա, 1957, էջ 226։
  57. Արարատեան ընկերութիւն, Գ. Տեղեկագիր, Կ. Պոլիս, 1879, էջ 16։
  58. Միացեալ ընկերութիւնք Հայոց, Կ. Պոլիս, 1882, էջ 11։
  59. Սմբատ, Նամակ Թուրքիայից, «Մշակ», 1879, N 132, 9 օգոստոս, էջ 3։
  60. Թոխմախեան Ա., Թիւրքաց Հայաստան, մաս Ա, «Մշակ», 1881, N 121, 3 յուլիս, էջ 1։
  61. «Մեղու Հայաստանի», 1882, N 24, 12 մարտ, էջ 3։
  62. «Արձագանք», 1882, N 5, 21 մարտ, էջ 74։
  63. Գռուզեան Խ., Վասպուրականի մտաւորական զարթօնքը, «Վասպուրական» ժողովածու, Վենետիկ, 1930, էջ 202։
  64. Ա. Դ., Հայոց ձորի վրայ մի քանի տեղեկութիւններ, «Արձագանք», 1887, N 16, 10 մայիս, էջ 239-240։
  65. «Արաքս», 1887, Ա, էջ 154։
  66. «Բիւզանդիոն», 1901, N 1377, էջ 1։
  67. «Արարատ», 1901, Ե-Զ, էջ 296։
  68. Մալխաս, Զարթօնք, հ. Դ, Պոստոն, 1933, էջ 54։
  69. Պօղոսեան Ե., Պատմութիւն Հայ մշակութային ընկերութիւններու, հ. Բ, Վիեննա, 1963, էջ 41։
  70. «Աշխատանք», 1912, N 70:
  71. Վշտապատում. Հայոց Մեծ եղեռնը ականատեսների աչքերով, Երևան, 2005, էջ 60, 62։
  72. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 164, 165։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 359