Կաֆիռնիգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաֆիռնիգան
Кофарниҳон
Բնութագիր
Երկարություն 387 կմ
Ավազանի մակերես 1160 կմ2
Գետաբերան Ամուդարյա (գետ)
Տեղակայում
Երկիր Տաջիկստան Տաջիկստան
Երկրամաս Սյունիքի մարզ


Կաֆիռնիգան (Քոֆուրնիհոն) (տաջ.՝ Кофарниҳон), գետ Տաջիկստանում, Ամուդարյայի աջ վտակը։

Սկիզբ է առնում Հիսարյան լեռնաշղթայի հարավային լանջերից, առավելապես հոսում է Հիսարյան հովտով։ Երկարությունը 387 կմ է։ Կաֆիռնիգանի ափին է Վահդատ քաղաքը։

Անվանումը[խմբագրել]

Անվանումն ստուգաբանվում է որպես «այլահավատների (այսինքն՝ ոչ մուսուլմաններին) թաքցնող». երբ Միջին Ասիայում տարածվեց իսլամը, Հիսարյան հովտի բնակիչները որոշ ժամանակ մնացին բուդդհայականներ և մազդեականներ։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս», էջ 251։