Կարևոր օպերաների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1600–1699[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլաուդիո Մոնտեվերդիի դիմանկարը

1700–1749[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի դիմանկարը
  • 1710- Ագրիպինա - Agrippina (Հենդել)։ Հենդելի՝ Իտալիայում ստեղծված վերջին օպերան է, որը մեծ հաջողություն է ունեցել[6] և հաստատել է նրա՝ որպես իտալական օպերայի կոմպոզիտորի համբավը[7]։
  • 1711- Ռինալդո (Հենդել)։ Լոնդոնի հանդիսատեսի համար Հենդելի գրած առաջին օպերան է։ Այն նաև Լոնդոնում բեմադրված առաջին ամբողջությամբ իտալերեն օպերան է[7]։
  • 1724 - Հուլիոս Կեսարը Եգիպտոսում (Հենդել)։ Հենդելի լավագույն օպերաներից մեկն է. առանձնանում է գործիքավորման հարստությամբ[7]։
  • 1724- Թամերլան (Հենդել)։ Երաժշտական քննադատների կողմից այս օպերան բնութագրվում է որպես հզոր դրամատիկ ուժով օժտված ստեղծագորշծություն[7]։
  • 1725- Ռոդելինդա (Հենդել)։ Այս օպերան հաճախ բնութագրվում է որպես առանձնահատուկ մեղեդային արժանիքներով օժտված ստեղծագործություն Հենդելի ժառանգության մեջ[7]։
  • 1728- Մուրացկանի օպերա (Ջոն Գեյ և Յոհան Քրիսթոֆ Պեպուշ)։ Իտալական «օպերա-սերիա» ժանրը ծաղրող երգիծական օպերա, որը հիմնված է Ջոն Գեյի թատերգության վրա։ Գրված լինելով այսպես կոչված «բալադային (երգային) օպերայի» ժանրում՝ այն անգամ առ այսօր մնում է պոպուլյար[8]։
  • 1731- Ացիս և Գալատեա (Հենդել)։ Թատերական բեմի համար գրված Հենդելի միակ ստեղծագործությունն է, որը ստեղծվել է անգլերեն լիբրետոյի հիման վրա[9]։
  • 1733- Օրլանդո (Հենդել)։ Երաժշտական քննադատների կողմից այս օպերան բնութագրվում է որպես «ուշագրավ»[7] և որպես Հենդելի «լավագույն ստեղծագործություններից» մեկը[9]։
  • 1733- Սպասուհին՝ տիրուհի (Ջովաննի Բատիստա Պերգոլեզի)։ Այս օպերան ծառայեց որպես նախատիպ դրան հաջորդած բազմաթիվ «օպերա բուֆֆա» ժանրի, այդ թվում՝ Մոցարտի, ստեղծագործությունների համար[10]։
  • 1733- Հիպոլիտ և Արիսիա (Ժան Ֆիլիպ Ռամո)։ Ռամոյի առաջին օպերան է։ Դրա առաջնախաղը մեծ բանավեճի է հանգեցրել[11]
  • 1735- Ալչինա (Հենդել)։ Համարվում է Հենդելի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Ինչպես «Ալչինան», այնպես էլ «Արիոդանթը» բեմադրվել են Հենդելի՝ «Կովենտ Գարդեն» թատրոնում առաջին օպերային թատերաշրջանի ընթացքում[7]
  • 1735- Արիոդանթ (Հենդել)։ Համարվում է Հենդելի՝ 1730-ական թթ. ստեղծած լավագույն օպերաներից մեկը[7]։
  • 1735- Նրբակիրթ Հնդկաստաններ (Ժան Ֆիլիպ Ռամո)։ Ավանդաբար թեթև «օպերա-բալետ» ժանրում գրված այս տեղծագործությանը Ռամոն զգայական խորություն և ուժ է հաղորդել[11]։
  • 1737- Կաստոր և Պոլուքս (Ժան Ֆիլիպ Ռամո)։ Սկզբնապես մեծ հաջողություն չի ունեցել։ Սակայն 1754 թ. տեղի ունեցած նոր բեմադրությունից հետո հռչակվել է Ռամոյի՝ օպերային ժանրին պատկանող լավագույն ստեղծագործությունը[11]։
  • 1738- Քսերքսես (Հենդել)։ Այս օպերան տարբերվում է «պերա-սերիա» սովորական մոդելից՝ պարունակոլով բազմաթիվ կոմիկական տարրեր, որոնք հազվադեպ են պատահում Հենդելի այլ ստեղծագործություններում[7]։
  • 1744- Սեմելե (Հենդել)։ Սկզբնապես կատարվել է որպես օրատորիա, սակայն «Սեմելեի» դրամատիկական որակները ներկայումս հաճախ հանգեցնում են օպերային բեմի վրա բեմադրության[12]։
  • 1745- Պլատեա (Ժան Ֆիլիպ Ռամո)։ Ռամոյի ամենահայտնի կոմիկական օպերան։ Սկզբնապես ստեղծվել էր արքունի հանդիսության առիթով։ 1754 թ. տեղի է ունեցել օպերայի նոր բեմադրությունը, որը մեծ հաջողություն է ունեցել[11]։

1750–1799[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

1800–1832[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոակինո Ռոսսինի (1820 թ. դիմանկար)
  • 1805 - Ֆիդելիո (Լյուդվիգ վան Բեթհովեն)։ Բեթհովենի միակ օպերան է։ Ներշնչվել է կոմպոզիտորի` քաղաքական ազատության նկատմամբ ավյունով[27]։
  • 1807 - Վեստալուհի (Գասպարե Սպոնտինի)։ Սիրո զգացմունքներով տոգորված վեստալուհի կույսի մասին Սպոնտինիի օպերան մեծ ազդեցություն է ունեցել Հեկտոր Բերլիոզի վրա և դարձել է ֆրանսիական «մեծ օպերա» ժանրի նախակարապետներից մեկը[28]։
  • 1813 - Իտալուհին Ալժիրում (Ջոակինո Ռոսսինի)։ Երաժշտական քննադատների կողմից այս օպերան բնութագրվում է որպես Ռոսսինիի՝՝ երկու գործողությամբ «օպերա-բուֆֆա» ժանրում գրված առաջին գլուխգործոցը[29]։
  • 1813 - Տանկրեդ (Ջոակինո Ռոսսինի)։ Բանաստեղծ Ջուզեպպե Կարպանին հետևյալ կերպ է բնութագրում այս «հերոսական մելոդրաման». «Սա կանտիլենա է և անընդմեջ կանտիլենա է՝ գեղեցիկ կանտիլենա, նոր կանտիլենա, կախարդական դյութիչ կանտիլենա, յուրահատուկ կանտիլենա»[29]։
  • 1814 - Թուրքը Իտալիայում (Ջոակինո Ռոսսինի)։ Ռոսսինիի լավագույն կոմիկական օպերաներից մեկն է, առանձնանում է իր բազմաթիվ անսամբլներով[29]։
  • 1816 - Սևիլյան սափրիչ (Ջոակինո Ռոսսինի)։ Այս ստեղծագործությունը «օպերա-բուֆֆա» ժանրում Ռոսսինիի ստեղծած առավել հայտնի, պոպուլյար և հաճախ բեմադրվող ստեղծագործությունն է[29]։
  • 1816 - Օթելլո (Ջոակինո Ռոսսինի)։ Կոմպոզիտոր Ջակոմո Մեյերբերի խոսքերով, այս օպերայի երրորդ գործողության արժանիքներն այնքան բարձր են, որ անգամ այլուր առկա հազարավոր սխալները չեն կարող սասանել օպերայի արժեքը[29]։
  • 1817 - Մոխրոտը (Ջոակինո Ռոսսինի)։ Ռոսսինիի մեկ այլ օպերային գլուխգործոց, որը ստեղծելու համար կոմպոզիտորին պահանջվել է ընդամենը երեք շաբաթ[29]։
  • 1817 - Գող-կաչաղակ (Ջոակինո Ռոսսինի)։ Ֆրանսիական «փրկության օպերա» ժանրում Ռոսսինիի գրած ստեղծագործությունը։ Օպերայի առավել հայտնի համարներից է նախերգանքը, որն ընդգրկված է բազմաթիվ նվագախմբերի երգացանկում[29]։
  • 1818 - Մովսեսը Եգիպտոսում (Ջոակինո Ռոսսինի)։ Այս «սրբազան դրաման» սկզբնապես նախատեսվել է Պահքի շրջանում կատարվելու համար[29]։
  • 1819 - Լճի օրիորդը (Ռոսսինի)։ Ռոմանտիզմի դարաշրջանի մեկ այլ օպերա, որը ներշնչվել է Վալտեր Սկոտի ստեղծագործություններով[29]։
  • 1821 - Ազատ հրաձիգը (Կարլ Մարիա ֆոն Վեբեր)։ Վեբերի այս գլուխգործոցը համարվում է առաջին հանճարեղ գերմանական ռոմանտիկական օպերան;[30]
  • 1823 - Էվրիանթ (Կարլ Մարիա ֆոն Վեբեր)։ Հակառակ իր թույլ լիբրետոյի՝ «Էվրիանթը» մեծ ազդեցություն է ունեցել հետակա գերմանական օպերաների վրա՝ Վագների «Լոհենգրինը» ներառյալ[31]։
  • 1823 - Շամիրամ (Ջոակինո Ռոսսինի)։ Սա իտալական թատրոնի համար իտալերենով Ռոսսինիի ստեղծած վերջին օպերան է[29]։
  • 1825 - Սպիտակ տիկինը (Ֆրանսուա Ադրիեն Բուալադյո)։ Ֆրանսիացի կոմպոզիտորի առավել հաջողված կոմիկական օպերան (opéra comique) Վալտեր Սկոտի վեպերի վրա հիմնված 19-րդ դարի բազմաթիվ օպերային ստեղծագործություններից մեկն է[32]։
  • 1826 - Կորնթոսի պաշարումը (Ջոակինո Ռոսսինի)։ Այս ստեղծագործության համար Ռոսսինին արմատապես վերախմբագրել է ավելի վաղ գրած «Մեհմեդ II» օպերան՝ գործողությունները տեղափոխելով այլ վայր[29]։
  • 1826 - Օբերոն (Կարլ Մարիա ֆոն Վեբեր)։ Վեբերի վաղաժամ մահվանից առաջ նրա կողմից գրված վերջին օպերան։ Ստեղծագործության առավել հայնի համարներն են նախերգանքը և ‘Ocean, thou mighty monster’ արիան[33]։
  • 1827 - Ծովահենը (Վինչենցո Բելլինի)։ Օպերային ժանրում Բելլինիի գրած երկրորդ ստեղծագործությունն է։ Օպերայի հաջող բեմադրությունը հաստատել է նրա՝ որպես օպերային կոմպոզիտորի համբավը[34]։
  • 1828 - Վամպիրը (Հենրիխ Մարշներ)։ Մռայլ ռոմանտիկ օպերա է, որը երաժշտական առումով Վեբերին և Վագների հետ կապող միջանկյալ օղակներից մեկն էր[35]։
  • 1828 - Կոմս Օրի (Ջոակինո Ռոսսինի)։ Ռոսսինիի՝ ֆրանսիական բեմի համար գրած այս կոմիկական օպերան արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականի։ Նրանցից մեկը՝ Անրի Շոռլին նշում է, որ «Կոմս Օրիում» հնարավոր չէ գտնել գեթ մեկ տգեղ մեղեդի, անգամ գեթ մեկ տգեղ տակտ, իսկ Ռիչարդ Օսբորնը գտնում է, որ այն ամենաոճային, ամենագեղեցիկ և ամենահմայիչ օպերաներից մեկն է[29]։
Վինչենցո Բելլինի
  • 1829 - Օտարերկրուհին (Վինչենցո Բելլինի)։ «Բելկանտո» օպերաների մեջ այս ստեղծագործությունն առանձնանում է իր զուսպ հմայքով[34]։
  • 1829 - Վիլհելմ Տելլ (Ջոակինո Ռոսսինի)։ Այս ստեղծագործությունը իտալացի կոմպոզիտորի գրած վերջին օպերան է։ Սյուժեի հիմքում ընկած է անկախության համար շվեյցարացիների պայքարը։ Այն նպաստել է ֆրանսիական «մեծ օպերա» ժանրի կայացմանը։ Օպերայի առավել հայտնի համարներից է նախերգանքը[36]։
  • 1830 - Աննա Բոլեյն (Գաետանո Դոնիցետտի)։ Այս օպերան Դոնիցետտի առաջին ստեղծագործությունն է, որը համաշխարհային հռչակի արժանացավ և մեծապես օժանդակեց նրա՝ որպես օպերային կոմպոզիտորի համբավի կայացմանը[37]։
  • 1830 - Ֆրա Դյավոլո (Դանիել Օբեր)։ 19-րդ դարի առավել հայտնի ֆրանսիական կոմիկական օպերաներից մեկը[38]։
  • 1830 - Կապուլետներ և Մոնտեկիներ (Վինչենցո Բելլինի)։ «Ռոմեոյի և Ջուլիետի» պատմության Բելլինիի տարբերակը[39]։
  • 1831 - Լուսնոտը (Վինչենցո Բելլինի)։ Այս օպերան Բելլինիի հասուն շրջանի առաջին գլուխգործոցն է, որը շնորհիվ իր երկարաշունչ թախծոտ մեղեդիների, շլացուցիչ կոլորատուրայի և արտահայտիչ քնարերգության շատ առումներով համարվում է կոմպոզիտորի ոճին ամենաբնորոշ ստեղծագործությունը[29]։
  • 1831 - Նորմա (Վինչենցո Բելլինի)։ Բելլինիի առավել հայտնի օպերան է, ռոմանտիկական օպերայի տիպարային ստեղծագործություն։ Օպերայի առավել հայտնի համարներից է գլխավոր հերոսուհու ‘Casta diva’ արիան[40]։
  • 1831 - Ռոբերտ-սատանա (Ջակոմո Մեյերբեր)։ Ֆրանսիական «մեծ օպերա» ժանրում Մեյերբերի գրած առաջին ստեղծագործությունը։ Օպերան, որի դրվագներից մեկը մահացած միանձնուհիների բալետն էր, ցնցող տպավորություն առաջացրեց Փարիզում[41]
  • 1832 - Սիրո ըմպելիք (Գաետանո Դոնիցետտի)։ Իտալական կոմիկական օպերայի ժանրում Դոնիցետիի գլուխգործոցը։ Օպերայի համարներից առավել հայտնի է Una furtiva lagrima արիան[37]։

1833–1849[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաետանո Դոնիցետտիի դիմանկարը
  • 1833 - Բեատրիչե դի Տենդա - Beatrice di Tenda - (Վինչենցո Բելլինի)։ Բելլինիի ողբերգություն, որն առանձնանում է երգչախմբի լայն օգտագործմամբ[42]։
  • 1833 - Լուկրեցիա Բորջա - Lucrezia Borgia - (Գաետանո Դոնիցետտի)։ Դոնիցետտիի առավել պոպուլյար ստեղծագործություններից մեկը[43]։
  • 1834 - Մարիա Ստյուարտ - Maria Stuarda- (Գաետանո Դոնիցետտի)։ 19-րդ դարում ստեղծագործության կատարումը ձախողվել է, սակայն 1958 թ. դրա վերակենդանացումից հետո օպերան ներկայումս արժանանում է հաճախ բեմականացումների[44]։
  • 1835 - Պուրիտաններ - I puritani (Վինչենցո Բելլինի)։ Բելլինի ստեղծագործությունը, որի գործողությունը տեղի է ունենում Անգլիական հեղափոխության ժամանակ, կոմպոզիտորի լավագույն նվաճումներից մեկն է[45]։
  • 1835 - Հրեուհի - La Juive - (Ֆրոմենտալ Հալևի)։ «Մեծ օպերայի» ժանրում գրված այս ստեղծագործությունը ժամանակին այնքան ժողովրդականություն էր վայելում, որ անգամ այդ հարցում մրցել է Մեյերբերի ստեղծագործությունների հետ։ Հատկապես հայտնի է տենորի արիան՝ "Rachel quand du seigneur"[46]:
  • 1835 - Լյուչիա դի Լամերմուր - Lucia di Lammermoor- (Գաետանո Դոնիցետտի)։ Դոնիցետտի ամենահայտնի ողբերգական օպերան, հատկանշական՝ գլխավոր հերոսուհու՝ Լյուչիայի խելագարության տեսարանի համար[47]։
  • 1836 - Կյանքը հանուն ցարի - Жизнь за царя- (Միխայիլ Գլինկա)։ Այս պատմական ստեղծագործությամբ, ինչպես նաև դրան հաջորդած «Ռուսլան և Լյուդմիլա» օպերայով, Գլինկան հաստատել է ռուսական օպերային ավանդույթը[48]։
  • 1836 - Հուգենոտներ - Les Huguenots - (Ջակոմո Մեյերբեր)։ Հավանաբար, «մեծ օպերայի» ժանրում գրված առավել հայտնի ստեղծագործությունը։ Համարվում է Մեյերբերի գլուխգործոցը[49]։
  • 1837 - Ռոբերտո Դևերո - Roberto Devereux- (Գաետանո Դոնիցետտի)։ Դոնիցետտիի առավել հայտնի օպերաներից մեկը։ Կոմպոզիտորն այն գրել է կնոջ մահվանից հետո՝ վշտից միտքը ցրելու նպատակով[50]։
  • 1838 - Բենվենուտո Չելլինի - Benvenuto Cellini - (Հեկտոր Բերլիոզ)։ Բեռլիոզի առաջին ավարտին հասցված օպերան է, առանձնանում է իր հմուտ և բարդ պարտիտուրայով, որը կատարման համար բավականին դժվարին է[51]։
  • 1840 - Ֆավորիտուհի - La favorite - (Գաետանո Դոնիցետտի)։ Ֆրանսիական բեմի համար նախատեսված այս օպերան Դոնիցետտին գրել է ֆրանսիական «մեծ օպերայի» ժանրի ոճին ու կանոններին համապատասխան[52]։
  • 1840 - Գնդի դուստրը - La fille du régiment - (Գաետանո Դոնիցետտի)։ Ֆրանսիական «կոմիկական օպերայի» (opéra comique) ժանրում գրված Դոնիցետտիի լավագույն օպերան[52]։
  • 1842 - Որսագողը - Der Wildschütz- (Ալբերտ Լորցինգ)։ Համարվում է Լորցինգի «կոմիկական գլուխգործոցը», նպատակ էր հետապնդում ցույց տալ, որ գերմանական կոմիկական օպերան կարող է մրցակցել իտալական «օպերա բուֆֆա» (opera buffa) և ֆրանսիական «օպերա կոմիկ» (opéra comique) ժանրերում գրված օպերաների հետ[53]։
  • 1842 - Նաբուկկո - Nabucco - (Ջուզեպե Վերդի)։ Թեև սա Վերդիի առաջին օպերան չէր, սակայն իտալացի կոմպոզիտորը այն համարում էր իր ստեղծագործական կարիերայի իսկական սկիզբը։ Օպերայի համարներից մեծ ժողովրդայնություն է վայելում և հաճախ անջատ է կատարվում «Va, pensiero» խմբերգը[54]։
  • 1842 - Ռիենցի - Rienzi- (Ռիխարդ Վագներ)։ Վագների՝ վաղ շրջանի ստեղծագործություններից մեկը։ Գերմանացի կոմպոզիտորի՝ «մեծ օպերայի» ավանդույթներին համաձայն գրված ստեղծագործություն է[55]։
  • 1842 - Ռուսլան և Լյուդմիլա - Руслан и Людмила - (Միխայիլ Գլինկա)։ Պուշկինի համանուն պոեմի հիման վրա Գլինկայի կողմից գրված այս օպերան մեծ ազդեցություն է ունեցել հետագա ռուս կոմպոզիտորների վրա[56]։
  • 1843 - Թռչող հոլանդացի (Ռիխարդ Վագներ)։ Վագները համարում էր իր այս գերմանական ռոմանտիկ օպերան իր օպերային կոմպոզիտորական կարիերայի իսկական սկիզբ[57]։
  • 1843 - Դոն Պասքուալե - Don Pasquale - (Գաետանո Դոնիցետտի)։ Դոնիցետտիի այս «կոմիկական գլուխգործոցը» "opera buffa" աժանրում գրված նրա վերջին նշանակալի ձեռքբերումն է[58]։
  • 1844 - Էրնանի - Ernani - (Ջուզեպե Վերդի)։ Իր դրամատիկական ներգործությամբ առանձնացող Վերդիի վաղ շրջանի ստեղծագործություններից մեկը[59]։
  • 1845 - Տանհոյզեր - Tannhäuser - (Ռիխարդ Վագներ)։ Համարվում է Վագների «ամենամիջնադարյան» ստեղծագործությունը, նկարագրում է հեթանոսական ազատ սեր կրքի և քրիստոնյա առաքինի սիրո միջև հակամարտությունը[60]։
  • 1846 - Աթթիլա - Attila- (Ջուզեպե Վերդի)։ Այս օպերայի ստեղծման ժամանակ Վերդին վատառողջ էր, ինչի պատճառով այն ունեցել է չափավոր հաջողություն առաջնախաղի ժամանակ, թեև ինքը՝ կոմպոզիտորն այն համարում էր առ այդ պահն իր հորինած լավագույն օպերան[61]։
  • 1846 - Ֆաուստի նզովքը (Հեկտոր Բեռլիոզ)։ Ընկճվելով օպերա գրելու պատվերի բացակայությունից՝ Բեռլիոզը ստեղծել է «Ֆաուստի նզովքը» որպես «դրամատիկ լեգենդ»՝ նախատեսված համերգային կատարման համար։ Վերջին տարիներին այն հաջողությամբ բեմադրվում է որպես օպերա, թեև երաժշտական քննադատ Դևիդ Քեյրնսը բնութագրում է այն որպես «կինեմատոգրաֆիական»[62]։
  • 1847 - Մակբեթ - (Ջուզեպե Վերդի)։ Վերդիի առաջին ձեռնարկը Շեքսպիրի պիեսի հիման վրա օպերա ստեղծագործելու մեջ[61]։
  • 1847 - Մարթա - Martha - (Ֆրիդրիխ ֆոն Ֆլոտով)։ Ֆլոտովը անթաքույց փորձել է իր ժամանակի հանդիսատեսի ճաշակին համապատասխան կոմիկական և, որոշ չափով, սենտիմենտալ օպերա ստեղծել[63]։
  • 1849 - Վինձորի ուրախ կանայք (Օտտո Նիկոլաի)։ Նիկոլաիի միակ գերմաներեն օպերան համարվում է նրա գլուխգործոցը և ամենամնայուն հաջողությունը[64]։
  • 1849 - Մարգարե -Le prophète - (Ջակոմո Մեյերբեր)։ «Մեծ օպերա» 16-րդ դարում ապրած կրոնական մոլեռանդ Հովհաննես Լեյդենցու մասին[65]։
  • 1849 - Լուիզա Միլլեր - Luisa Miller- (Ջուզեպե Վերդի)։ Վերդիի երաժշտության երկրպագուները գտնում են, որ Ֆրիդրիխ Շիլլերի «Խարդավանք և սեր» «բուրժուական ողբերգության» օպերային ադապտացումը թերագնահատված է[66]։

1850–1875[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիխարդ Վագներ (1868 թ. լուսանկար)

1876–1899[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուզեպպե Վերդի

1900–1920[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջակոմո Պուչչինի

1921–1944[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիխարդ Շտրաուս

1945- առ այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենջամին Բրիտտեն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. John Whenham, writing in Groդրամատիկ ve
  2. 2,0 2,1 2,2 Ellen Rosand, writing in Grove
  3. Viking p.191
  4. Martha Novak Clinkscale, writing in Grove
  5. Curtis Price, writing in Grove
  6. Viking p. 418: "According to John Mainwaring, Handel's first biographer, 'The theatre at almost every pause resounded with shouts of "Viva il caro Sassone". They were thunderstruck by the sublimity of his style: for never had they known till then all the powers of harmony and modulation so closely arrayed and forcibly combined' ".
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Anthony Hicks, writing in GroveԿաղապար:Full
  8. Robert D. Hume, writing in GroveԿաղապար:Full
  9. 9,0 9,1 Orrey p. 64
  10. Orrey pp. 90–91
  11. 11,0 11,1 11,2 11,3 Graham Sadler, writing in GroveԿաղապար:Full
  12. Stanley Sadie, writing in GroveԿաղապար:Full
  13. Mary Hunter, writing in GroveԿաղապար:Full
  14. Viking pp. 375–76
  15. Viking pp. 378–79
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 Julian Rushton, writing in GroveԿաղապար:Full
  17. Viking p. 381
  18. Viking p. 393
  19. Viking p. 370
  20. Orrey p. 110
  21. 21,0 21,1 Orrey p. 113
  22. Viking p. 752
  23. Orrey p. 107
  24. Orrey p. 114
  25. Gordana Lazarevich, writing in GroveԿաղապար:Full
  26. Viking pp. 210–11
  27. Viking p. 59
  28. Viking pp. 1002–04
  29. 29,00 29,01 29,02 29,03 29,04 29,05 29,06 29,07 29,08 29,09 29,10 29,11 29,12 Richard Osborne, writing in Grove
  30. Viking pp. 1212–14
  31. Viking pp. 1214–15
  32. Oxford Illustrated p. 136
  33. Clive Brown, writing in GroveԿաղապար:Full
  34. 34,0 34,1 Simon Maguire, writing in GroveԿաղապար:Full
  35. A. Dean Palmer, writing in GroveԿաղապար:Full
  36. Viking pp. 884, 917–18
  37. 37,0 37,1 William Ashbrook, writing in GroveԿաղապար:Full
  38. Viking p. 38
  39. Viking p. 66
  40. Orrey p. 132
  41. Viking pp. 659–60
  42. Viking p. 70
  43. Viking p. 277
  44. Viking p. 278
  45. Viking p. 71
  46. Viking p. 412
  47. Viking p. 280
  48. Oxford Illustrated pp. 246 ff.
  49. Viking p. 660
  50. Viking p. 282
  51. Viking p. 92
  52. 52,0 52,1 Viking p. 285
  53. Viking p. 584
  54. Roger Parker, writing in Grove
  55. Viking p. 1177
  56. Viking p. 368
  57. Viking p. 1179
  58. Viking p. 288
  59. Viking p. 1128
  60. Viking p. 1181
  61. 61,0 61,1 Viking p. 1132
  62. Viking p. 94
  63. Viking p. 328
  64. Viking p. 726
  65. Viking p. 661
  66. Viking p. 1138