Կարտոֆիլահան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Tolmac MT 12» կարտոֆիլահանն աշխատանքի ժամանակ

Կարտոֆիլահան, կարտոֆիլի պալարները հողից հանող և դաշտի մակերեսին փռող մեքենա։ Քանդում է 1 կամ 2 շարք։ Լինում է կցվող և տրակտորի վրա կիսահավաքվող տեսակների։ Կարտոֆիլահանի խոփերը հողը փորում են և կարտոֆիլը թփի մնացորդների հետ միաժամանակ փոխանցում զտող օրգաններին, որոնք էլ պալարներն անջատում են մնացած զանգվածից և փռում դաշտի մակերեսին։ Զտող օրգանները լինում են ամբարձիչային, թրթռացող և շպրտող։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 349