Կարտինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարտինգ (անգլ.՝ carting), մրցարշավ առանց կախոցների փոքր ավտոմոբիլներով՝ կարտերով։ Կարտինգի երթուղիներն աչքի են ընկնում տարբեր շառավիղների մեծ թվով աջ և ձախ ոլորապտույտներով։ Երթուղու երկարությունը պետք է լինի 600—1200 մ, լայնությունը՝ 8—10 մ, ուղիղ հատվածների երկարությունը՝ 100 մ։ Դեռևս ԽՍՀՄ-ում կարտինգը լայն տարածում է գտել 1961 թվականից։ Ամեն տարի անց են կացվում երկրի առաջնության մրցումներ։ Կարտինգը ընդգրկված է ռազմատեխնիկական մարզաձևերի սպարտակիադայի ծրագրում։ Հայաստանում կարտինգ մարզաձևով զբաղվում են 1963-ից, հանրապետական առաջին առաջնությունը անցկացվել է 1964-ին, Երևանում։ Հայ մարզիկներից հայտնի են ԽՍՀՄ չեմպիոններ, ԽՍՀՄ սպորտի վարպետներ է. Սրապիոնյանը, Ս. Բայբուրթյանը, Ա. Խաչատրյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png