Կարպիս Մուկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարպիս Մուկասյան
Ծնվել է1925 մայիսի 20
ԾննդավայրՄոսկվա
Մահացել էհունվարի 27, 1991(1991-01-27) (տարիքը 65)
Մահվան վայրՄոսկվա
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասան

Կարպիս Արտեմի Մուկասյան (մայիսի 20, 1925(1925-05-20), Մոսկվա, ԽՍՀՄ - հունվարի 27, 1991(1991-01-27), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարպիս Մուկասյանը ծնվել է 1925 թվականին, Մոսկվայում։ Մեծ հայրենական պատերազմի սկզբում փախել է տանից ու մեկնել ռազմաճակատ։ Սակայն նրան հետ են ուղարկել։ Այնուհետև ընդունվել է Ուրալի ավիացիոն ուսումնարան, ստացել ծովագնացի մասնագիտություն։ Պատերազմի ավարտից հետո սովորել է Շչեպկինի անվան թատերական ուսումնարանում։ 1952 թվականից եղել է Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնի դերասան[1]։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կլավդիոս արքա՝ Շեքսպիրի «Համլետ»
  • Մենշիկով՝ «Աշխարհն առանց ինձ», 1967
  • Շամրաև՝ «Չայկա», 1978
  • Փաստաբան՝ «Լեդի Մակբեթ` Մցենսկու կոմսուհին», 1979

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ինքնաթիռները վայրէջք չկատարեցին», 1963
  • «Ողջույն, մեր հայրեր», 1969
  • «Տաղանդներ և երկրպագուներ», 1971
  • «Խիղճ», 1974
  • «Դա մենք չենք անցել», 1975
  • «Անցում ամառային ժամանակի», 1986
  • «Հետաքննությունը վարում են խելացիները», 1985

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]