Կարպիս Զոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարպիս Զոբյան
Ծնվել էմայիսի 24, 1915(1915-05-24)[1][2]
Մահացել էսեպտեմբերի 20, 2002(2002-09-20) (87 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունօպերային երգիչ և երգիչ
Երգչաձայնդրամատիկական տենոր[1][2]
ԱշխատավայրՏիմիշոարայի օպերային թատրոն[1] և Ռումինիայի օպերայի և բալետի թատրոն[1]
ԿրթությունԲուխարեստի ազգային երաժշտական համալսարան (1948)[1]
Պարգևներ

Կարպիս Արամի Զոբյան (1915, մայիսի 24, Քաստեմանի, Թուրքիա - 2002, սեպտեմբերի 20, Նյու Յորք), հայ օպերային երգիչ (դրամատիկական տենոր)։ Ռումինիայի վաստակավոր արտիստ (1963

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարպիս Զոբյանը ծնվել է Թուրքիայի Քաստեմանի քաղաքում։ 1948 թվականին ավարտել է Բուխարեստի կոնսերվատորիան։ 1948 թվականից Տիմիշոարայի, 1949 թվականից՝ Բուխարեստի օպերային թատրոնների մեներգիչ։ 1968 թվականից ապրում է ԱՄՆ-ում, ելույթներ ունենում տարբեր օպերային խմբերի հետ զանազան քաղաքներում։ Դերերգերից են՝ Կանիո (Լեոնկավալլոյի «Պայացներ»), Կավարադոսի (Պուչինիի «Տոսկա»), Ռադամես, Օթելլո, Մանրիկո (Վերդիի «Աիդա», «Օթելլո», «Տրուբադուր»), Դոն Խոզե (Բիզեի «Կարմեն»), Տուրիդդու (Մասկանյիի «Գեղջկական ասպետություն»), Գերման (Չայկովսկու «Պիկովայա դամա»)։ Հանդես է գալիս նաև կամերային համերգներով․ Շուբերտի, Շումանի, Վոլֆի, ինչպես և ռուսական, ռումինական ու հայկական երգերի լավագույն մեկնաբաններից է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժանացել է Ռումինիայի ԽՍՀ պետական մրցանակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարպիս Զոբյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 697