Կարո Հեբոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարո Հեբոյան
Ծնվել էնոյեմբերի 7, 1964(1964-11-07)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 19, 2000(2000-01-19) (35 տարեկան)
Մահվան վայրՍիսիան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու և դոցենտ

Կարո Աղանիկի Հեբոյան (նոյեմբերի 7, 1964(1964-11-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 19, 2000(2000-01-19), Սիսիան), հայ նյարդավիրաբույժ։ ՀՀ բանակի բժշկական ծառայության կապիտան (1996 թվական)։ Բժշկական գիտությունների թեկնածու (1992 թվական), դոցենտ (1994 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1986 թվական), Մոսկվայի Ն. Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժական ինստիտուտի օրդինատուրան (1989 թվական) և ասպիրանտուրան (1992 թվական)։

1991-1993 թվականներին աշխատել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում, 1993-1995 թվականներին՝ Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության գիտական կենտրոնում՝ նյարդավիրաբույժ, 1995 թվականից՝ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի նյապավիրաբուժության բաժնի պետ։

1991-1994 թվականներին կամավոր և գործուղումով մեկնել է Ստեփանակերտ. բուժօգնություն է ցույց տվել վիրավոր ազատամարտիկներին։

Աշխատությունները վերաբերում են նյարդավիրաբուժության խնդիրներին։ Զոհվել է ուղղաթիռի վթարից (Երևան-Սիսիան-Ստեփանակերտ չվերթ)՝ հերթական առաջադրանրի կատարելիս։ Պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով։ Թաղված է Եռաբլուրում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։