Կարո Զաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարո Զաքարյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 15, 1895(1895-12-15)[1][2][3]
Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][3]
Երկիր Օսմանյան կայսրություն,  Ռուսական կայսրություն,  Վրացական ԽՍՀ,  ԱԽՖՍՀ և  ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 11, 1967(1967-05-11)[1][2][3] (71 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3]
Մասնագիտությունկոմպոզիտոր և դիրիժոր
ԱշխատավայրՀայարտուն և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1918) և Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1924)[2]
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան «Պատվո նշան» շքանշան
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ[2] և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կարո Հովհաննեսի Զաքարյան (դեկտեմբերի 15, 1895(1895-12-15)[1][2][3], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][3] - մայիսի 11, 1967(1967-05-11)[1][2][3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3]), հայ կոմպոզիտոր, խմբավար։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1960 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականին ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիան։ Աշխատել է Թիֆլիսի Հայարտանը՝ որպես խմբավար և մանկավարժ։ 1929 թվականից բնակվել է Երևանում, Երևանի պետական կոնսերվատորիայում դասավանդել խմբավարություն։ Զաքարյանի երաժշտական լեզուն մոտ է հայ ժողովրդական երգի ակունքներին։

Հեղինակ է «Պիոներիա» բալետի (1937 թ.), «Մարջան» (1939 թ., բեմականացում 1941 թ.) և «Աղասի» (ըստ Խաչատուր Աբովյանի, 1954 թ.) օպերաների, Հովհաննես Հովհաննիսյանի և Վահան Տերյանի խոսքերով ռոմանսաշարերի, ջութակի, թավջութակի սոնատների, դաշնամուրային տրիոյի, այլ գործիքային, նվագախմբային և վոկալ-նվագախմբային երկերի։ Հանրահայտ են ժողովրդական երգերի Զաքարյանի խմբերգային մշակումները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարո Զաքարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 675