Կարուշ Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարուշ Հակոբյան
Ծնվել է1926
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1951) և Լատվիայի գեղարվեստի ակադեմիա (1958)
Մասնագիտությունքանդակագործ

Կարուշ Վահրամի Հակոբյան (1926, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1958 թվականին՝ Լատվիայի գեղարվեստի ակադեմիան։ 1956 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ 1962 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Ռիգայում, իսկ 1965 թվականին՝ Ռիգայում և Երևանում։ Գլխավոր գործերից են՝ Ֆիդել Կաստրոյի դիմաքանդակը, «Ուսանողուհի», «Զանգեզուր», «Հայրենիք», «Լիտվացի» քանդակաշարքը, ինչպես նաև «Իմ Հայաստան», «Հաց» գրաֆիկական թերթերը[1]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Каталог ресональной выставки скульпторов Х. Спринзиса и К. Акопяна, Рига, 1962 г.
  • Каталог ресональной выставки художника К. Акопяна, Рига-Ереван, 1965 г.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.: