Կարմրաթևիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Eudocimus ruber (portrait).jpg

Կարմրաթևիկներ, (Phoenicopteri), խոշոր թռչունների կարգ։ Փետուրներն սպիտակ են, վարդագույն կամ կարմիր երանգով։ Գլուխը փոքր է, կտուցը մեծ, ծնկաձև ցած ծռված։ Ոտքերն ու պարանոցը երկար են։ Առջևի մատները միացած են լողաթաղանթով, ետին մատը փոքր է կամ բացակայում է։ Հայտնի է 1 ընտանիք, 3 սեռ, 4 տեսակ։ Տարածված են առավելապես արևադարձային և մերձարևադարձային երկրներում, մեկ տեսակը՝ սովորական կարմրաթևիկ, նաև ԽՍՀՄ-ում։ Արուի քաշը մինչև 4 կգ է։ Լավ լողում ու թռչում են։ Բնադրում են գաղութներով, գետնին։ Բները կառուցում են ծանծաղուտներում։ Դնում են 1-2 ձու, թխսում են էգը և արուն։ Սնվում են անողնաշարավոր կենդանիներով, ջրային բույսերով։ Սովորական կարմրաթևիկը երբեմն հանդիպում են նաև Հայաստանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png