Կարմիր որթատունկերն Առլում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր որթատունկերն Առլում
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1888
բարձրություն75
լայնություն93
ստեղծման վայրԱռլ[1]
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
հավաքածուՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
սեփականատերՌուսաստան
կայք
Ծանոթագրություններ
 The Red Vineyard Վիքիպահեստում

«Կարմիր որթատունկերն Առլում» (հոլ.՝ De rode wijngaard), պատկանում է նիդերլանդացի գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի վրձնին։ Երկար ժամանակ ենթադրվում էր, որ այս կտավը հեղինակի միակ աշխատանքն է, որը վաճառվել է նրա կյանքի օրոք[2]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Գոգը նկարը նկարել է Ֆրանսիայի հարավում տեղակայված Առլ փոքրիկ քաղաքում գտնվելու ընթացքում։ Այնտեղ անցկացրած կարճ ժամանակահատվածը (1888 թվականի փետրվարից մինչև 1889 թվականի մայիս) արդյունավետ շրջան է համարվում նկարչի կյանքում։ Նրա մոտ էր եկել Պոլ Գոգենը, և Վինսենթը երազում էր նկարիչների միության ստեղծման մասին, որը պետք է ղեկավարեր նրա ընկերը։ Վան Գոգը ներշնչվում էր շրջապատող բնապատկերներով, քաղաքային և գյուղական վայրերի տեսարաններով։ 1888 թվականի նոյեմբերին եղբորը՝ Թեո վան Գոգին գրում է.

«Ախր ինչու կիրակի օրը մեզ հետ չէիր։ Մենք տեսանք միանգամայն կարմիր, գինու պես կարմիր խաղողի այգի։ Հեռվից այն թվում էր դեղին, վերևում կանաչ երկինքն էր, շուրջը` անձրևից հետո մանուշակագույն գետինը, ինչ-որ տեղ նրա վրա` մայրամուտի դեղին ցոլքերը»։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կարմիր որթատունկերը Առլում» կտավում պատկերված է խաղողահավաքը Մոնմաժուրի աբբայության շրջակայքում։ Վան Գոգի կտավում այս բնապատկերը ձեռք է բերել առակի բնույթ։ Մարդիկ, ովքեր հավաքում են բերքը, դարձել են կյանքի խորհրդանիշը, որը նկարիչը ներկայացնում է իբրև ամենօրյա ծանր աշխատանք[3] (ռուս.)

Գտնվելու վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում այս աշխատանքը ցուցադրվել է Բրյուսելում` «Քսանի խումբ» ստեղծագործական ընկերության ութերորդ ցուցահանդեսում, և գնվել է բելգիացի նկարիչ Աննա Բոշի կողմից չորս հարյուր ֆրանկով[4] (ռուս.)։

«Գիշերային սրճարան» նկարի հետ մեկտեղ այս կտավը ձեռք է բերել ռուս կոլեկցիոներ Իվան Աբրամովիչ Մորոզովը։ Ազգայնացումից հետո նրա հավաքածուն ցուցադրվեց Նոր եվրոպական արվեստի պետական թանգարանում (այժմ՝ Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան (Մոսկվա)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.vggallery.com/painting/p_0495.htm
  2. «Легенда о Ван Гоге». Журнал «Вокруг Света». (ռուս.)
  3. Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. Галерея искусства стран Европы и Америки XIX—XX веков. — М.: Красная площадь, 2007. — С. 100. — ISBN 978-5-900743-34-9.
  4. Վան Գոգի կենսագրության Առլեական շրջան

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Винсент Ван Гог. Письма к брату Тео. — СПб.։ Издательский Дом «Азбука-классика», 2007. — ISBN 978-5-91181-478-6 (ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]