Կարմիր գիգանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարմիր գիգանտ, կյանքի վերջնափուլին հասած աստղ։ Այս շրջանում վերջանում է աստղի վառելիքը` ջրածին, պակասում է էներգիայի արտադրությունը. աստղը սառչում է և ձգողականության ուժի ներգործության ներքո սկսում է սեղմվել նրա միջուկը, որի արդյունքում միջուկը սկսում է տաքանալ և տաքացնել նրա ներքին շերտերը իսկ երբ գազը տաքանում է այն սկսում է ընդարձակվել:Այնպիսի աստղերը ինչպիսին Արևն է այս փուլում կարող է հասնել 1000000-ի փոխարեն 100000000 կմ երկարության, որի արդյունքում աստղը դառնում է կարմիր հսկա:Բայց դրա արդյունքում աստղի միջուկը դառնում է ոչստաբիլ և շատ վտանգավոր:Վառէլիքի համար ջրածին էլ չկա և աստղը սկսում է հելիում այրել և առաջացնել ածխածին:Սրա հետևանքով դուրս է մղվում մեծ քանակով էներգետիկ ալիքներ, որոնք և ճեղքում էն նրա արտաքին շերտերը և այն սկսում է կամաց-կամաց ցրվել:Աստղը մահանում է: Նրանից մնում է միայն շատ տաք և խիտ միջուկը:Կարմիր հսկան դառնում է սպիտակ թզուկ: