Կարմեն դե Պատագոնես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կարմեն դե Պատագոնես
իսպ.՝ Carmen de Patagones
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ՊրովինցիաԲուենոս Այրես
ՄունիցիպալիտետՊատագոնես
Հիմնադրված է1779 թ.
ԲԾՄ15 մ
Բնակչություն20 533 մարդ (2010)
ԱգլոմերացիաՎիեդմա Կարմեն դե Պատագոնես
Ժամային գոտիUTC-3
Հեռախոսային կոդ+54 (0)2920
Փոստային ինդեքսB8504
Փոստային դասիչB8504
Պաշտոնական կայքpatagones.gov.ar
Կարմեն դե Պատագոնես (Արգենտինա)##
Կարմեն դե Պատագոնես (Արգենտինա)

Կարմեն դե Պատագոնես[1][2] (իսպ.՝ Carmen de Patagones), քաղաք Արգենտինայում, Բուենոս Այրես պրովինցիայում։ Պրովինցիայի ամենահարավային քաղաքն է։ Տաղակայված է Ռիո Նեգրո գետի մոտ, այն վայրում, որտեղ գետը խառնվում է Ատլանտյան օվկիանոսի հետ։ Քաղաքը մունիցիպալիտետի կենտրոն է, որը պրովինցիայից ցածր վարչական միավոր է։ Ըստ 2010 թվականի տվյալների, քաղաքում ապրում է գրեթե 21000 բնակիչ[3]։

Քաղաքը գտնվում է Բուենոս Այրեսից 937 կմ դեպի հարավ, Ռիո Նեգրոյի հյուսիսային ափին։ Գետի հարավային ափին գտնվում է Վիեդմա քաղաքը, որը Ռիո Նեգրո պրովինցիայի վարչական կենտրոնն է։ Քաղաքները միացված են կամուրջով, որի վրայով անցնում է Ազգային մայրուղի 3 -ը, որը զուգահեռ է օվկիանոսի ափի հետ և միացնում է Բուենոս Այրեսը և Կրակե Հողը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը կառուցվել է 1779 թվականին, Ֆրանցիսկո Վիեդմայի կողմից։ Կարմեն դե Պատագոնեսը սակավաթիվ քաղաքներից է, որ գաղութային ժամանակաշրջանում գտնվում էր Բուենոս Այրեսից հարավ։ XIX դարում այստեղ կար ամրոց, որը օգտագործվում էր որպես բանտ այն ռոյալիստների համար, ովքեր կողմ էին իսպանացիների կառավարմանը Հարավային Ամերիկայում։ Հետո՝ արգենտինա-բրազիլական կռվի ժամանակ, Կարմեն դե Պատագոնեսում կառուցվել է ռազմածովային բազա, քանի որ այդ ժամանակ Արգենտինայի ամենահարմար նավահանգիստը Լա Պլատա գետի ափին, շրջափակված էր բրազիլական նավատորմի կողմից։ Բրազիլական զորքերը նաև ուզեցել են գրավել Կարմեն դե Պատագոնեսը, բայց 1827 թվականի մարտի 7-ի հարձակումը հետ է մղվել քաղաքային բնակչության շնորհիվ։ Այդ օրը մինչև հիմա նշվում է քաղաքում որպես տոն։

Կարմեն դե Պատագոնեսում պահպանվում են շինություններ գաղութային ժամանակաշրջանից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Атлас мира. Карта «Парагвай, Уругвай, Чили, Аргентина» (масштаб 1:9 500 000). — Роскартография, 2010. — С. 180-181. — ISBN 978-5-85120-295-7
  2. Словарь географических названий зарубежных стран. — 3-е изд. перераб. и доп.. — М.: Недра, 1986. — С. 152. — 459 с.
  3. City Population
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմեն դե Պատագոնես» հոդվածին։