Կարկասային շենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փայտե տան կարկասը շինարարության ժամանակ

Կարկասային շենք, շենք, որի կրող կոնստրուկցիան ամուր նյութերից (պողպատ, երկաթբետոն, փայտ) պատրաստված կարկասն է։ Բնակելի և հասարակական շենքերում լայն կիրառություն են գտել երկաթբետոնե միաձույլ, հավաքովի և հավաքովի-միաձույլ կարկասային կոնստրուկցիաները։ Կարկասի կրող տարրերը (սյուներ, հենարաններ) միացվում են հարկային հանգույցներում։

  1. կարկասային շենքի կոնստրուկտիվ սխեման
  2. սյուն, պարզունակ
  3. ծածկի պանել
  4. կոշտության դիաֆրագմա
  5. արտաքին պատի պանել
  6. կարկասային շենք

Կարկասային շենքերի արտաքին և ներքին պատերը պատրաստվում են թեթև նյութերից և հնարավորին չափ բարակ, հիմնականում ելնելով ջերմամեկուսացման և ձայնամեկուսացման պահանջներից։ Սեյսմիկ շրջաններում, հատկապես բազմահարկ շենքերում, նախապատվությունը տրվում է երկաթե կարկասին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 327
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարկասային շենք» հոդվածին։