Կարկադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառեցված կարկադե

Կարկադե[1] արաբ․՝ كركديه‎‎ [kæɾkæˈdeː], քաղցրաթթու համով թեյային ըմպելիք վառ կարմիր կամ մուգ կարմրագույն, սուդանական վարդ (բույսի գիտական անվանումը — Hibiscus sabdariffa

Կարկադեն ունի շատ անվանումներ և մականուններ։ Այն նաև անվանում են «փարավոնի ըմպելիք», «կանդագար», «սուդանական վարդ», կարմիր վարդ, կարմիր թրթնջուկ, կենաֆ, շարոն վարդ, «Վենետիկի փիփերթ»։

Հանդիսանում է ազգային եգիպտական ըմպելիք։ Սառը թեյը խմում են որպես զովացնող ըմպելիք շոգ եղանակին։ Նաև օգտագործվում է սառը կարկադեն շաքարավազով, այդ ըմպելիքի համը նման է օշարակին։

Բույս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիբիսկուս սաբդարիֆա

Hibiscus sabdariffa(չաշխատող հղում), միամյա խոտային բույս մոլոշազգիների ընտանիքից, ծագում ՝ է Հնդկաստանից, այժմ աճեցվում է ամբողջ աշխարհի տափաստանային գոտիներում։ Արդյունաբերական մասշտաբներով հայտնի երկրներն են՝ Սուդան, Եգիպտոս, Հնդկաստան, Չինաստան, Շրի-Լանկա, Ճավա կղզի, Թայլանդ, Մեքսիկա.

Նրա բոլոր մասերը ուտելի են։ Թեյի պատրաստման համար օգտագործվում է միայն մուգ կարմիր թերթիկները, բաժակները։ Բույսը կարելի է աճեցնել տանը, սերմերը հեշտությամբ կարելի է գտնել կարկադեի թեյի փաթեթներում։

Բուժիչ հատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական բժշկության մեջ լայն կիրառում է ստացել և համարվում է «դեղամիջոց բոլոր հիվանդությունների դեմ»

Նյութերը, որոնք ապահովում են բույսի կարմիր գույնը՝ անտրոցիններ, պարունակում են վիտամին P, նրանք ամրացնում են արյունատար անոթների պատերը, կարգավորում են նրանց թափանցելիությունը։

Հիբիսկուսի թուրմը պարունակում է հակաօքսիդանտներ և հանդիսանում են ջղակծկումների դեմ պայքարող, միզամուղ և ջերմիջեցնող։ Ըմպելիքը պարունակում է շատ վիտամիններ և օրգանական թթուներ, մասնավորապես կիտրոնաթթու, որը նպաստում է օրգանիզմի ընդհանուր իրավիճակի լավացմանը[2]։

Ըմպելիքը բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը, այդ պատճառով հակացուցված է բարձր թթվայնությամբ գաստրիտով տառապողներին և ստամոքսի խոցով հիվանդներին։ Բացի այդ, զգուշությամբ պետք է ընդունեն զարկերակային հիփոթեզիաի, հղիության դեպքում և այն անձիք, ովքեր ալերգիաի հակվածություն են ունեն։

Պատրաստման եղանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորացված կարկադե թեյ

Տարածված է կարկադեի պատրաստման մի քանի եղանակներ։ Ամենատարածվածն է ազգային եղանակը՝ պատրաստել թուրմ՝ լցնելով եռացած ջուր և թողնել 5-7 րոպե։

Հիբիսկուսի փափկած տերևները կարելի է ուտել, նրանք պարունակում են C վիտամին, 10% սպիտակուցներ, մեծ քանակությամբ ամինաթթուներ, ինչպես նաև պեկտին։

Տաք ըմպելիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1 թեյի գդալ ծաղկաթերթիկներ մեկ բաժակի համար + 1 թեյնիկ եռացրած ջուր։ Շաքարն ավելացնում ենք ըստ ճաշակի։

Ըմպելիքը չի կարելի երկար եռացնել. երկար եռացման դեպքում կարմիր նյութերը կազմալուծվում են և ըմպելիքը դառնում է կեղտոտ-մոխրագույն։

Սառը ըմպելիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստվում է տաք կարկադեի նման, բայց սառեցվում է ու ավելացվում սառույցի կտոր։

Սառը (տարբերակ 2-րդ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարկադեի փաթեթների վրա արտադրողները տեղադրում են այսպիսի բաղադրատոմս. կարկադեի ծաղկաթերթիկները թողնել սառը ջրի մեջ 2 ժամ։ Եռացնել կաթսայում, այնուհետև սառեցնել և ավելացնել սառցե կտոր։

Սառը (տարբերակ 3-րդ)[խմբագրել | խմբագրել կոդը]

1-2 թեյի գդալ ծաղկաթերթիկներ թողնում ենք տաք կամ սառը ջրում 2-3 ժամ։

Ջուրը ստանում է հաճելի հագեցված սուտակի գույն։ Քաղցրացնելու համար կարելի է ավելացնել 1 թեյի գդալ չամիչ, մեղր կամ մրգեր։ Ծաղկաթերթիկները կարելի է թրմել 3-5 անգամ։ Վարդի թուրմը կարելի է պահել սենյակային ջերմաստիճանում 2 օր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Русский орфографический словарь
  2. каркаде. чай из гибискуса. полезность