Կարլ IV

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարլ IV (1316—1378), կայսր և գերմանական թագավոր 1347-ից, չեխական թագավոր (Կարել I) 1346-ից։ Լյուքսեմբուրգների դինաստիայից։ Չեխիայում վարել է թագավորական իշխանությունն ամրապնդելու, չեխական մագնատների իրավունքները սահմանափակելու, արհեստները, առևտուրը զարգացնելու քաղաքականություն։ Նրա օրոք մեծացավ Պրագայի դերը, ուր 1348-ին հիմնադրվեց համալսարան, 1344-ին հաստատվեց արքեպիսկոպոսություն, որը նպաստեց Չեխիայի եկեղեցու ինքնուրույնության ամրապնդմանը։ Կարլ IV-ի կայսերական քաղաքականությունը, որը Ոսկե բուլլայով (տես Ոսկե բուլա 1356) ընդլայնում էր կուրֆյուրստների արտոնությունները, քաղաքականապես ապակենտրոնացնում էր Գերմանիան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png