Կառլո Գոլդոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կարլո Գոլդոնիից)
Կառլո Գոլդոնի
իտալ.՝ Carlo Goldoni
Ծննդյան անունիտալ.՝ Carlo Osvaldo Goldoni
Ծնվել էփետրվարի 25, 1707(1707-02-25)[1][2][3][…]
ԾննդավայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][5][6][…]
Վախճանվել էփետրվարի 6, 1793(1793-02-06)[7][8][6][…] (85 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա[4][6]
Գրական անունPolisseno Fegejo[9]
Մասնագիտությունդրամատուրգ, գրող, լիբրետիստ, սցենարիստ, թարգմանիչ, բանաստեղծ-փաստաբան, բանաստեղծ և ռեժիսոր
Լեզուվենետիկերեն, իտալերեն և ֆրանսերեն
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն,  Ֆրանսիայի թագավորություն,  Ֆրանսիայի թագավորություն և Առաջին ֆրանսիական հանրապետություն
ԿրթությունUniversity of Modena and Reggio Emilia?, Պադովայի համալսարան և Պավիայի համալսարան
Ուշագրավ աշխատանքներԵրկու տիրոջ ծառա, Հյուրանոցի տիրուհի, Lo speziale?, La donna di garbo? և Il bugiardo?
ԱնդամակցությունԱրկադիայի ակադեմիա
ԱմուսինNicoletta Connio? և Nicoletta Connio?[10]
 Carlo Goldoni Վիքիպահեստում

Կառլո Գոլդոնի (իտալ.՝ Carlo Goldoni, փետրվարի 25, 1707(1707-02-25)[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][5][6][…] - փետրվարի 6, 1793(1793-02-06)[7][8][6][…], Փարիզ, Ֆրանսիա[4][6]), իտալացի թատերագիր, լիբրետոների հեղինակ, թատրոնի ռեֆորմատոր, ազգային կատակերգության հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրել և ստեղծագործել է Վենետիկում։ Գրել է ավելի քան 200 պիես։ Նրա ստեղծագործություններից հատկապես հայտնի է «Երկու տիրոջ ծառան» կատակերգությունը։

1731 թվականին ավարտել է Պադուայի համալսարանը, աշխատել որպես փաստաբան։ Առաջին հաջողությունը կապված է «Վելիզար» (1734 թվականին) ողբակատակերգության հետ։ Որպես թատրոնի ռեֆորմատոր Գոլդոնի դիմակների կատակերգությունը փոխարինել է կայուն տեքստ և մարդկային կենդանի բնավորություններ ունեցող դրամատուրգիայով։ Թատրոնի վերաբերյալ իր տեսական սկզբունքները շարադրել է «Կատակերգական թատրոն» (1750 թվականին) պիես-մանիֆեստում։ 1748-1753 թվականներին ստեղծել է «Խորամանկ այրին», «Սրճարան», «Երկու տիրոջ ծառա», «Հյուրանոցի տիրուհին» ն այլ կատակերգություններ։ Գոլդոնի ստեղծագործությունների հերոսները մեծ մասամբ ժողովրդական կերպարներ են («Խոհարարուհիներ», 1755 թվականին, «Խաչմերուկ», 1756 թվականին, «Ուրախ կանայք», 1758 թվականին, «Կյոջինյան տուրուդմբոց», 1762 թվականին)։ Դա նորարարական երևույթ էր 18-րդ դարի դրամատուրգիայում։ Ստեղծագործական վերջին շրջանը Գոլդոնի անցկացրել է Ֆրանսիայում, որտեղ ֆրանսիական հրատարակված «Փնթփնթան-բարերարը» (1771 թվականին) պիեսը նրան բերել է համաեվրոպական հռչակ։ Գոլդոնին գրել է 267 պիես և մեծ ազդեցություն է թողել դրամատուրգիայի ու թատրոնի զարգացման վրա։ Գոլդոնիից նախախորհրդային և առանձնապես խորհրդային շրջանում Թբիլիսիի, Բաքվի, Երևանի, Լենինականի հայկական թատրոններում բեմադրվել են «Դոն Գրեգորիո», «Հյուրանոցի տիրուհին», «Վենետիկյան երկվորյակներ» կատակերգությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Carlo Goldoni (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Гольдони Карло // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Wurzbach D. C. v. Goldoni, Karl (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 5. — S. 253.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Archivio Storico Ricordi — 1808.
  7. 7,0 7,1 7,2 Internet Movie Database — 1990.
  8. 8,0 8,1 8,2 Strappini L. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2001. — Vol. 57.
  9. OPAC SBN (իտալ.)
  10. Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ferdinando Meneghezzi, «Della vita e delle opere di Carlo Goldoni» (Мил., 1827);
  • Luigi Carer, «Saggi sulla vita e le opere di Carlo Goldoni» (Վենետիկ, 1825);
  • Gherardo de’Rossi, «Del moderno teatro comico italiano e del suo Restavratore Carlo Goldoni» (Բասանո, 1794); * Molmenti, «C. Goldoni» (1875).
  • Карло Гольдони. 300 лет. Антология. СПб., 2007.
  • Молодцова М. Карло Гольдони. Очерк творчества. СПб., 2009. ISBN 978-5-88689-051-8
  • Дживелегов А. Карло Гольдони и его комедии// Гольдони К. Комедии. М., 1949. С. 705 - 724.
  • Луцкер П. В. Карьера Гольдони — опытного либреттиста // Искусствознание : журнал. —М, 2012. — № 1—2. — С. 410—422. — ISSN 2073-316X.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլո Գոլդոնի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 147