Կառլովի Վարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կարլովի Վարիից)
Քաղաք
Կառլովի Վարի
Karlovy Vary Czech.jpg
Դրոշ Զինանշան

ԵրկիրՉեխիա Չեխիա
Ներքին բաժանումBohatice?[1], Cihelny?[1], Čankov?[1], Doubí?[1], Drahovice?[1], Dvory?[1], Hůrky?[1], Olšová Vrata?[1], Počerny?[1], Rosnice?[1], Rybáře?[1], Sedlec?[1], Stará Role?[1], Tašovice?[1] և Karlovy Vary?
Հիմնադրված է1350 թ.
Առաջին հիշատակում1350
Այլ անվանումներԿառլսբադ
Մակերես59,10 կմ²
ԲԾՄ447 մ
Խոսվող լեզուներչեխերեն
Բնակչություն 49 864 մարդ (2014)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+420 353
Փոստային դասիչ360 01 - 360 20
Ավտոմոբիլային կոդK (նախկինում՝ KR, KV)
Պաշտոնական կայքkarlovyvary.cz
Կառլովի Վարի (Չեխիա)##
Կառլովի Վարի (Չեխիա)

Կառլովի Վարի (չեխ․՝ Karlovy Vary. Aussprache ), նախկինում ՝ Կառլսբադ (գերմ.՝ Karlsbad. գերմաներենից բառացի թարգմանած՝ նշանակում է Կառլի լոգարան), քաղաք Չեխիայում, Օգրժե գետի հովտում, ծովի մակերևույթից 380 մ բարձրության վրա։ 49 864 հազար բնակիչ (2014 թվականի տվյալներով)[2]։ Բալնեոլոգիական առողջարան է, Պրահայից 120 կմ արևմուտք։

2021 թվականից ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[3]՝ «Եվրոպայի առողջարանային մեծ քաղաքներ» («"Great Spa Towns of Europe"») ձևակերպման ներքո. նկատի են առնվել 18-20-րդ դարերի առողջարանային համալիրներն ու ընդհանրապես քաղաքի ճարտարապետությունը[4][5]։

Կառլովի Վարին Եվրոպայի ամենաընդարձակ առողջարանային համալիրն ունեցող բնակավայրն է[6] և ամենից հաճախ այցելվող առողջարանը Չեխիայի Հանրապետությունում[7]։ Քաղաքը հայտնի է նաև չեխական բարձրորակ, ինքնատիպ, շքեղ ապակեղենի արտադրությամբ։ Բացի այդ, այստեղ զարգացած է սննդի արդյունաբերությունը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումն առաջացել է չեխական թագավոր Կառլ I-ի (նույն ինքը՝ «Հռոմեական սրբազան կայսրության» կայսր և գերմանական թագավոր Կառլոս IV-ը) անունից։ Հանգստավայրի հիմնադրումը կապվում է նրա անվան հետ․ ընդունված է հիմնադրման տարեթիվ համարել 1358 թվականը, երբ Կառլ I-ը աղբյուրների մոտ կառուցել է որսորդական մի փոքր դղյակ) և չեխերեն vary «տաք աղբյուրներ բառից»։

Քաղաքի նախկին գերմանական անվանումն է Կարսլբադ․ նույն Կառլ անունից և գերմաներեն Bad ― «առողջարան, բուժավայր» բառից[8]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի դրությամբ Կառլովի Վարիում ազգությամբ ոչ չեխ բնակիչները կազմում էին քաղաքի ընդհանուր բնակչության մոտավորապես 7 տոկոսը. դա Չեխիայի Հանրապետությունում երկրորդ ցուցանիշն է՝ մայրաքաղաք Պրահայից հետո։ Օտարերկրացիների մեջ մեծ թիվ են կազմում վիետնամցիները, գերմանացիները, ուկրաինացիները, ռուսները[9]։


Աղբյուրը՝ մարդահամարների տվյալները[21][22]։

Քաղաքի հետ առնչված անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետրոս Առաջին (1672–1725), այցելել է Կառլովի Վարի 1711 թ.[23]
  • Վոլֆգանգ Գյոթե (1749–1832), գերմանացի գրող, գիտնական. հոդված է գրել տեղի երկրաբանության մասին[24]
  • Ժան դը Կառո (1770-1857), շվեյցարացի բժիշկ, հրատարակել է Almanach de Carlsbad ժողովածուն։
  • Լյուդվիգ վան Բեթհովեն (1770–1827), կոմպոզիտոր. երկու անգամ այցելել է առողջարանը՝ բուժվելու, 1812 թվականին էլ համերգ է տվել Grandhotel Pupp հյուրանոցի Չեխական սրահում։
  • Ադալբերտ Շտիֆտեր (1805–1868), ավստրիացի գրող, 1865–1867 թթ. բուժվել է առողջարանում։
  • Ֆրեդերիկ Շոպեն (1810–1849), կոմպոզիտոր, 1835 թվականին այստեղ է վերջին անգամ տեսնվել ծնողների հետ։
  • Իվան Տուրգենև (1818–1883), ռուս գրող, այցելել է բազմիցս։
  • Էնթընի Դրեքսել (1826–1893), Drexel, Morgan & Co. (ներկայումս՝ JPMorgan) ընկերության ավագ գործընկեր, իր անունով հայտնի համալսարանի՝ Drexel University-ի հիմնադիր. վախճանվել է Կառլսբադում 1893 թ.:
  • Մուստաֆա Քեմալ Աթաթուրք (1881–1938), Թուրքիայի հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ. 1918 թ. բուժվել է առողջարանում[25]։
  • Ֆրանտիշեկ Բեհոունեկ (1898–1973), գիտնական և վիպասան. վախճանվել է այստեղ։
  • Վլադիմիր Վորոնին (ծնվ. 1941), Մոլդովայի Հանրապետության նախկին նախագահ. բուժման նպատակով բազմիցս այցելել է Կառլովի Վարի։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չափավոր խոնավ է, ամառը՝ տաք (հուլիսի միշին ջերմաստիճանը՝ 17, 3 °C), ձմեռը՝ շատ մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -2 °C), տարեկան տեղումները՝ 620 մմ։ Բուժիչ միջոցները ածխաթթվային սուլֆատ-հիդրոկարբոնատային նատրիումային տաք աղբյուրներն են (41, 2-72, 2 °C), որոնց ջուրն օգտագործվում է խմելու, լոգանքների, ողողումների, ինհալյացիաների համար, տորֆա-ցեխաբուժությունը, Վրժիդլո (Շպրուդել) հեյզերի ջուրը։ Օգտագործվում են 13 խոշոր և շուրջ 300 փոքր հանքային տաք աղբյուրների ջրերը, ինչպես նաև տաք ջրի մշտական հոսք ունեցող Տեպլա գետի ջրերը։

Բուժվում են լյարդի և լեղուղիների, ստամոքս-աղիքային համակարգի, միզուղիների հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով տառապողները։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլովի Վարի (1991−2020 normals, extremes 1987−present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 14.2
(57.6)
16.4
(61.5)
21.3
(70.3)
27.5
(81.5)
31.0
(87.8)
34.5
(94.1)
34.7
(94.5)
35.8
(96.4)
29.3
(84.7)
23.8
(74.8)
17.0
(62.6)
13.1
(55.6)
35.8
(96.4)
Միջին բարձր °C (°F) 0.5
(32.9)
2.3
(36.1)
6.7
(44.1)
12.7
(54.9)
17.2
(63)
20.6
(69.1)
22.6
(72.7)
21.8
(71.2)
16.8
(62.2)
11.0
(51.8)
4.8
(40.6)
1.1
(34)
11.51
(52.72)
Միջին օրական °C (°F) −1.8
(28.8)
−0.8
(30.6)
2.8
(37)
7.4
(45.3)
11.7
(53.1)
15.1
(59.2)
17.0
(62.6)
16.9
(62.4)
12.4
(54.3)
7.6
(45.7)
2.6
(36.7)
−0.9
(30.4)
7.5
(45.51)
Միջին ցածր °C (°F) −3.9
(25)
−3.8
(25.2)
−1.1
(30)
2.2
(36)
6.4
(43.5)
9.6
(49.3)
11.5
(52.7)
10.9
(51.6)
7.3
(45.1)
4.0
(39.2)
0.5
(32.9)
−2.6
(27.3)
3.42
(38.15)
Ռեկորդային ցածր °C (°F) −20.1
(−4.2)
−22.6
(−8.7)
−16.7
(1.9)
−11.1
(12)
−4.9
(23.2)
−0.2
(31.6)
3.1
(37.6)
1.5
(34.7)
−2.8
(27)
−9.5
(14.9)
−12.7
(9.1)
−21.0
(−5.8)
−22.6
(−8.7)
Տեղումներ մմ (դյույմ) 54.6
(2.15)
51.7
(2.035)
55.5
(2.185)
70.2
(2.764)
117.2
(4.614)
146.9
(5.783)
151.6
(5.969)
155.8
(6.134)
118.0
(4.646)
88.1
(3.469)
58.6
(2.307)
48.2
(1.898)
1116,6
(43,961)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 11.7 10.1 11.8 11.4 14.3 14.7 15.1 13.6 12.0 12.8 11.8 11.9 151.2
աղբյուր: infoclimat.fr[26]Կաղապար:Better source needed

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 набор данных ISÚICzech Office of Surveying and Cadastre.
  2. «Lidí v Karlových Varech ubývá, radnici bude stačit méně zastupitelů — iDNES.cz». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին.
  3. «Five sites in the Arab and Europe regions inscribed on UNESCO's World Heritage List» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 23-ին.
  4. Landwehr, Andreas (2021 թ․ հուլիսի 24). «'Great Spas of Europe' awarded UNESCO World Heritage status». Deutsche Presse-Agentur. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
  5. «The Great Spa Towns of Europe». UNESCO World Heritage Centre. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
  6. Nomination of the Great Spas of Europe for inclusion on the World Heritage List (Report). United Nations Educational, Scientific, and Cultural Organization. Վերցված է 21 August 2021-ին.
  7. «Vývoj návštěvnosti lázní v letech 2000–2011». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
  8. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  9. «V Karlovarském kraji se líbí cizincům». Karlovarský deník (չեխերեն). 2017 թ․ հուլիսի 14.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Historický lexikon obcí České republiky 1869–2005 (չեխերեն): 1. díl / J. Růžková, J. ŠkrabalČSÚ, 2006. — 759 p. — ISBN 978-80-250-1310-6
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 Historický lexikon obcí České republiky – 1869–2011 (չեխերեն)ČSÚ, 2015.
  12. Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2014 (չեխերեն)Praha: 2014.
  13. Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2016 (չեխերեն)Praha: 2016.
  14. Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2017 (չեխերեն)Praha: 2017. — ISBN 978-80-250-2770-7
  15. Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2018 (չեխերեն)Praha: ČSÚ, 2018. — ISBN 978-80-250-2843-8
  16. Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2019 (չեխերեն)Praha: ČSÚ, 2019. — ISBN 978-80-250-2914-5
  17. Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2020 (չեխերեն)Praha: ČSÚ, 2020.
  18. Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2021 (չեխերեն)Praha: ČSÚ, 2021.
  19. Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1. 1. 2022 (չեխերեն)Praha: ČSÚ, 2022.
  20. Český statistický úřad Počet obyvatel v obcích – k 1. 1. 2023 (չեխերեն)Praha: ČSÚ, 2023.
  21. «Historický lexikon obcí České republiky 1869–2011 – Okres Karlovy Vary» (չեխերեն). Czech Statistical Office. 2015 թ․ դեկտեմբերի 21. էջեր 9–10.
  22. «Population Census 2021: Population by sex». Public Database. Czech Statistical Office. 2021 թ․ մարտի 27.
  23. «Hidden europe | Escape from Carlsbad». 2014 թ․ հուլիսի 3.
  24. Johannes Baier: Goethe und die Thermalquellen von Karlovy Vary (Karlsbad, Tschechische Republik). In: Jahresberichte und Mitteilungen des Oberrheinischen Geologischen Vereins. N. F. Bd. 94, 2012, ISSN 0078-2947, S. 87–103.
  25. «Kemal Ataturk | Biography, Reforms, Death, & Facts | Britannica».
  26. «Normales et records pour la période 1991-2020 à Karlovy Vary». infoclimat.fr. Վերցված է 2022 թ․ փետրվարի 18-ին.
  27. https://mmkv.cz/cs/partnerske-mesto-bernkastel-kues
  28. https://mmkv.cz/cs/partnerske-mesto-kusatsu
  29. https://mmkv.cz/cs/partnerske-mesto-varberg
  30. https://mmkv.cz/cs/partnerske-mesto-baden-baden
  31. https://mmkv.cz/cs/eilat-izrael
  32. https://mmkv.cz/cs/locarno-svycarsko
  33. https://mmkv.cz/cs/carlsbad-california-usa

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 326