Կարլոս X

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարլոս X, (1757-1836թթ), թագավոր 1824-1830 թվականներին։ Բուրբոնների դինաստիայից։ Լյուդովիկոս XVI-ի եղբայրը։ Հեղափոխության ժամանակ, 1789 թվականի հուլիսին, փախել է արտասահման և դարձել հեղափոխական Ֆրանսիայի դեմ ինտերվենցիայի կազմակերպիչներից։ Գահ բարձրանալուց հետո վարել է ներքին և արտաքին ծայրահեղ հետադիմական քաղաքականություն։ 1830-ի Հուլիսյան հեղափոխության ժամանակ Կարլոս X գահընկեց է արվել և վտարվել երկրից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png