Կարլի կամուրջ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլի կամուրջ (չեխ.՝ Karlův most), կամուրջ է Պրահայում, Վլտավա գետի վրա։ Միացնում է Պրահայի Մալայա ստրանա և Ստարե մեստո թաղամասերը։ Կառուցվել է Միջնադարում։ Կամրջի երկու կողմերով տեղադրված են 30 արձան։ Երկարությունը 520 մետր է. լայնությունը 9.5 մետր։ Հենվում է 16 հզոր կամարների վրա։ Կամուրջը կառուցվել է 1357 թվականին և փոխարինելու է եկել 12-րդ դարում կառուցված Ջուդիթի Կամրջին (Judith’s Bridge): Այժմ այն համարվում է զբոսաշրջության ամենահայտնի վայրերից մեկը: