Կորիզանյութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կարիոպլազմաից)

Կարիոպլազմա կամ կորիզանյութ (հունարեն karyos—կորիզ և պլազմա), կարիոլիմֆա, բջջակորիզի պրոտոպլազմա, որը շրջապատող ցիտոպլազման վրայից սահմանազատված է կորիզաթաղանթով։ Կարիոպլազման բջջակորիզի պարունակությունն է, կիսահեղուկ նյութ է՝ կոլոիդ լուծույթ, որի մեջ են քրոմատինը, կորիզակը, ներկորիզային մատրիքսը, ածխաջուր, ֆերմենտներ, հանքային աղեր և այլն։

Բջջակորիզի կառուցվածքը։
Բջջակորիզի կառուցվածքը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորիզանյութը կենդանի բջիջներում երևում է որպես անգույն, միապաղաղ զանգված։ Չբաժանվող բջիջներում, ներկված նյութերի վրա կորիզանյութը դիտվում է որպես երկար թելիկներից հյուսված ցանց, որը գրավում է կորիզի ամբողջ խոռոչը։ Այդ թելիկները քրոմոսոմներն են. դրանք չբաժանվող բջիջներում առանձին-առանձին տեսնել կամ հաշվել հնարավոր չէ։ Այսպիսով, կորիզանյութը բարակ թելիկների ցանց է, որը կազմում է կորիզային կմախք, նրա օղակներում, ծալքերում տեղավորված են քրոմատինի կույտեր և կորիզակներ[1]։

Բաղադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորիզանյութի բաղադրության մեջ կան՝

Կորիզահյութը իր քիմիական բաղադրությամբ նման է ցիտոպլազմային, սակայն նրանում կան ավելի մեծ քանակությամբ սպիտակուցներ, նուկլեինաթթուներ։ Նրանում են գտնվում նաև բջջակորիզի ֆերմենտների մեծ մասը։ Կորիզահյութի ֆերմենտներն ու կոֆերմենտներն ապահովում են ի-ՌՆԹ-ի սինթեզը՝ տրանսկրիպացիան։ Կորիզանյութում կան նաև ֆերմենտներ, որոնք արագացնում կամ դանդաղեցնում են՝ կատալիզում են նյութափոխանակության գործընթացները։ Ցածր մոլեկուլյար նյութերը բարձր մոլեկուլյար նյութերի՝ պոլիմերների համար ելանյութ են ծառայում։ Կորիզահյութը պարունակում է քրոմատին, որը ներկվում է տարբեր գույներով՝ կարմիր, հետամոքսիլին։ Քրոմատինը իր քիմիական կազմով ներկայացնում է սպիտակուցներին միացած ԴՆԹ, որը դիտվում է որպես մանրահատիկավոր կազմությամբ միատարր նյութ։ Դա այն ելանյութն է, որից բջիջների բաժանման ժամանակ ձևավորվում են քրոմատինը[1][2][3]։

Ֆունկցիաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորիզահյութի ֆունկցիաներն են՝

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Կենսաբանություն, հեղինակ Տիգրան Թանգամյան, էջ 56
  2. 2,0 2,1 Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 111-112
  3. 3,0 3,1 Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 25
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 323