Կարեն Գիլոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գիլոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Մաքսիմի Գիլոյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 26, 1970(1970-04-26) (53 տարեկան)
ԾննդավայրԱխալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ և Երևանի պետական համալսարան

Կարեն Մաքսիմի Գիլոյան (ապրիլի 26, 1970, Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, լրագրող, մեկնաբան։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987-1993 թթ. - ԵրՊԻ մեքենաշինական արդյունաբերության էկոնոմիկա-կառավարում ֆակուլտետ (ավարտել է գերազանցությամբ),
  • 1996-2000 թթ. - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ (ավարտել է գերազանցությամբ)։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 թ. - «Նորք» հեռուստատեսության «Լուրեր»-ի բաժնի լրագրող,
  • 1998 թ.-ին լուսաբանել է Մոսկվայում կայացած աշխարհի պատանեկան խաղերը։ Մեկնաբանել է 2004 թ.-ին՝ Աթենքում, 2008 թվականին՝ Պեկինում, 2012 թվականին՝ Լոնդոնում և 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային օլիմպիական խաղերը։ Մեկնաբանել է նաև 2006 թ.-ին՝ Թուրինում, 2010 թվականին՝ Վանկուվերում և 2014 թ.-ին Սոչիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերը։ Մրցավայրից լուսաբանել է ավելի քան աշխարհի 22 և Եվրոպայի 31 առաջնություն։ 2014 թ.-ին ղեկավարել է Էջմիածնում կայացած նետաձգության Եվրոպայի առաջնության մամուլի կենտրոնը։ 2015 թ.-ին եղել է Բաքվում կայացած Եվրոպական առաջին ամառային խաղերի հայաստանյան պատվիրակության մամուլի ղեկավարը,
  • 2000 թ.-ից - Հայաստանի դարթսի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ,
  • 2002-2019 թթ. - Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, 2019-2021 թթ.- նախագահի տեղակալ,
  • 2005 թ.-ից - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս,
  • 2007-2014 թթ. - «Ուլիս» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար,
  • 1996-2016 թթ. - Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Սպորտ» ստուդիայի ավագ լրագրող, հաղորդավար, մեկնաբան,
  • 2016-2020 թթ. - Հայաստանի հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի ղեկավար,
  • 2018 թ. - եղել է բասկետբոլի Եվրասիական լիգայի հիմնադիր խորհրդի նախաձեռնող խմբի անդամ և ընտրվել է լիգայի նախագահ,
  • 2020 թ.-ից - ՀՖԿՍՊԻ դասախոս,
  • 2020 թ. դեկտեմբերի 29-ին նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 թ.-ին պարգևատրվել է ՀՀ նախագահի շնորհակալագրով,
  • 2010 թ.-ին պարգևատրվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի «Տրդատ Երրորդ Արշակունի» հուշամեդալով,
  • 2015 թ.-ին պարգևատրվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի «Հրանտ Շահինյան» անվանական հուշամեդալով, իսկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ստացել է ոսկե մեդալ,
  • 2016 թ.-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-ամյակի կապակցությամբ, երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Երախտագիտության» մեդալով,
  • 2019 թ.-ին Համահայկական խաղերի բացման արարողության և կազմակերպչական աշխատանքների համար ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։

Այլ տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-1989 թվականներին ծառայել է բանակում՝ ԽՍՀՄ ՀՕՊ, ավագ, մարտական հաշվարկի հրամանատար։

Տիրապետում է ռուսերենին, անգլերենին, վրացերենին և գերմաներենին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայք