Կարեն Բաբայան (մաշկավեներաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Բաբայան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Բաբայան
Ծնվել էհոկտեմբերի 30, 1947(1947-10-30)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 31, 2021(2021-10-31) (74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Մահվան պատճառԿորոնավիրուսային վարակ COVID-19[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1971)
Մասնագիտությունմաշկավեներաբան առողջապահության կազմակերպիչ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Պարգևներ
Մխիթար Հերացու մեդալ

Կարեն Ռշտունու Բաբայան (հոկտեմբերի 30, 1947(1947-10-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 31, 2021(2021-10-31), Երևան, Հայաստան), հայ մաշկավեներաբան, առողջապահության կազմակերպիչ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2003

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1972 թվականից աշխատում է ԵԲԻ մաշկավեներաբանության ամբիոնում (1998 թվականից՝ վարիչ), միաժամանակ, 1993 թվականից՝ ՀՀ առողջապահության նախարարության մաշկաբանության և սեռավարակների ԳԲԿ տնօրեն։ ՀՀ մաշկավեներաբանական ընկերակցության (1972 թվականից), Սեռավարակների դեմ պայքարի միջազգային միության (2004 թվականից) անդամ։ 1987-1993 թվականներին Երևան քաղաքի, 1993 թվականից՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մաշկավեներաբան[2]։

Աշխատանքները վերաբերում են սնկաբանության, էլեկտրոնային մանրադիտման, մաշկային հիվանդությունների, վարակիչ մաշկախտերի, սեռավարակների տարածվածության, համաճարակաբանության և կանխարգելման, սեռական գիտելիքների տարածման խնդիրներին։

Համահեղինակ է «Սեռական բառարանի» (2003), «Սիֆիլիս» (1999) ատլասի։

Մահացել է կորոնավիրուսից, 2021 թվականի հոկտեմբերի 31-ին[3]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեռավարակների դեմ պայքարի միջազգային միության անդամ (2004)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, Ե., 1992։
  • Մաշկային և սեռափոխանցվող հիվանդությունների լաբորատոր ախտորոշումը, Ե., 1997 (համահեղինակ)։
  • Սեռական առողջություն և սեռավարակների կանխում, Ե., 2000։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://news.am/arm/news/670106.html
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Կորոնավիրուսից մահացել է ԵՊԲՀ պրոֆեսոր Կարեն Բաբայանը». news.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.