Կարեն Ալեքսանդրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Ալեքսանդրյան
Ծնվել էհունիսի 30, 1934(1934-06-30)
Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 27, 2004(2004-12-27)[1] (70 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունգյուղատնտեսական մեքենաշինություն
լեռնային երկրագործության մեխանիկա
մեքենաների դինամիկա և փորձարկում
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան

Կարեն Վռամի Ալեքսանդրյան (հունիսի 30, 1934(1934-06-30), Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 27, 2004(2004-12-27)[1]), մեքենագետ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1972 թ.), պրոֆեսոր (1976 թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996 թ.)[2], ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1982 թ.)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Ալեքսանդրյանը ծնվել է 1934 թվականին, Դիլիջանում։ 1956 թվականին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1956-1957 թվականներին եղել է ԽՍՀՄ էլեկտրոարդյունաբերության նախարարության էլեկտրոմեխանիկայի գիտահետազոտական ինստիտուտի ինժեներ-մեխանիկ, 1957-1958 թվականներին` ԽՍՀՄ գունավոր մետալուրգիայի նախարարության Անդրկովկասգունմետշին տրեստի մեխանիկական արտադրամասի ավագ վարպետ, 1959-1962 թվականներին` ԽՍՀՄ «Պետկոմգյուղտեխնիկա» միութենական միավորման գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ, 1962-1964 թվականներին նույն ինստիտուտի ավագ գիտական աշխատող, 1964-1966 թվականներին` գիտական քարտուղար։ 1964 թվականին Ալեքսանդրյանին շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1964 թվականին ծառայողական գործուղումով աշխատել է Աֆղանստանում։ 1965 թվականին Ալեքսանդրյանին շնորհվել է ավագ գիտաշխատողի կոչում։ 1972 թվականին արժանացել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի[3]։ 1972 թվականին գործուղվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն։ 1966-1972 թվականներին եղել է լեռնային հողագործության և մելիորացիայի բաժնի վարիչ, 1972-1977 թվականներին` «Հայգյուղմեքենայացում» ԳԱՄ-ի տնօրեն, 1977 թվականից՝ նույն ձեռնարկության գծավոր տնօրեն։ 1974 թվականին ընտրվել է ՀԿԿ Նաիրիի շրջկոմի պլենումի (լրակազմ ժողովի) անդամ, 1975 թվականին՝ աշխատավորների Նաիրիի շրջանային խորհուրդի պատգամավոր։ 1976 թվականին արժանացել է պրոֆեսորի կոչման։ 1979 թվականին գործուղվել է Կուբա, Հոլանդիա, 1980 թվականին՝ Հնդկաստան[4]։ 1983-1990 թվականներին եղել է ԽՍՀՄ լեռնային երկրագործության և քարքարոտ հողերի իրացման համար ստեղծվող մեքենաների գլխավոր կոնստրուկտոր։ 1990-2002 թվականներին եղել է ՀՀ Առևտրի պալատի փոխտնօրեն[5][6]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • Կառավարական մեդալ
  • Գիտական մեդալ
  • «Աշխատանքի արիության համար՝ ի նշանավորումն Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի» մեդալ, 1970
  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ, 1971
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան, 1973

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Динамика машин для освоения каменистых почв, 1971[7].
  • Машины для освоения горных склонов и борьбы с водной эрозией почвы.- Москва: Агропромиздат, 1985.- 191 с.[8] :

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=144
  2. 2,0 2,1 «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
  3. Հայկական համառոտ հանրագիտարան,Եր. - 1990. - Հ. 1. - էջ 84։
  4. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 19-ին.
  5. Կարեն Ալեքսանդրյանի կենսագրականը ՀՀ ԳԱԱ կայքում
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  7. «ՀԱԱՀ -ի գիտական գրադարան քարտարան, Ալեքսանդրյան, Կարեն Վռամի». koha.anau.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.(չաշխատող հղում)
  8. Гаспарян, Анмар Анушаванович; Караханян, Каро Гукасович. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Կարեն Ալեքսանդրյան». Промышленность - селу. Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին. {{cite web}}: Missing |author1= (օգնություն)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարեն Ալեքսանդրյան» հոդվածին։