Կարել Ֆաբրիցիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Կարել Ֆաբրիցիուս
Carel Fabritius - Self-portrait - National Gallery, London - 1654.jpg
ինքնադիմանկար 1654 թ.
Լոնդոնի ազգային պատկերասրահ
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Կարել Պիտերս
Ծնվել է փետրվարի 27, 1622
Ծննդավայր Դելֆտ, Նիդերլանդներ
Մահացել է հոկտեմբերի 12, 1654
Ազգություն Նիդերլանդներ Նիդերլանդներ
Գործունեություն նկարիչ
Պորտալ Nuvola apps kcoloredit.svg Արվեստ

Կարել Ֆաբրիցիուս (հոլ.՝ Carel Fabritius, իսկական անուն ազգանունը՝ Կարել Պիտերս, փետրվարի 27, 1622 - հոկտեմբերի 12, 1654), հոլանդացի նկարիչ։

Ամստերդամում սովորել է Ռեմբրանդի մոտ (1641 - 43)։ Աշխատել է Միդդեն-Բեմստերում (1643-ից) և Դելֆտում (1650-ից, 1652-ից՝ վարպետ)։ Ուշ շրջանի գործերում Ֆ. Ռեմբրանդի 1640-ական թվականների ստեղծագործություններին մոտ երփնագրումից անցել է սառը գունաշարին և լուսավոր ֆոնին հակադրված մուգ ֆիգուրի առանձնացումով յուրօրինակ նկարելաձևին։

Մեզ հասած սակավաթիվ գործերի թվում (մոտ 10) գերակշռում են բնութագրման նրբությամբ աչքի ընկնող դիմանկարները (սաղավարտով տղամարդու դիմանկարը, Գրոնինգենի թանգարան)։ Բյուրգերների տներում կատարած բնության տեսարանների հեռապատկերով Ֆաբրիցիուսի որմնանկարների (չեն պահպանվել) հետ է առնչվում «Երաժշտական գործիքներ վաճառողը» նկարը (1652, Ազգային պատկերասրահ, Լոնդոն)։

Նկարչի գլուխգործոցներից են նաև լուսաստվերի վիրտուոզ լուծմամբ, բանաստեղծական «Ժամապահը» կոմպոզիցիան (1654, Գեղարվեստական թանգարան, Շվերին) և «Կարմրակատարիկը» փոքրիկ նկարը (1654, Մաուրիցհյոյս, Հաագա)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png