Կարելներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարելներ (ինքնանվանումը՝ կարյալա), ժողովուրդ։ Ապրում են գլխավորապես Կարելական ինքնավար հանրապետությունում, ինչպես նաև ՌՍՖՍՀ Կալինինի, Նովգորոդի, Լենինգրադի, Յարոսլավլի և այլ մարզերում ու Ֆինլանդիայում։ Ընդհանուր թիվը ԽՍՀՄ-ում՝ 146 հազար (1970), Կարելական ԻՍՍՀ-ում՝ 84 հազար։ Լեզուն կարելերենն է, խոսում են նաև ռուսերեն, որոշ մասը՝ ֆիններեն։ Հավատացյալները ուղղափառներ են։ Խորհրդային իշխանության տարիներին Կարելական ԻՍՍՀ-ում ստեղծվել է խոշոր արդյունաբերություն, մեքենայացվել է անասնապահությունը, զարգացել ձկնորսությունը և գազանաբուծությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png