Կարապետ Ռուբինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Ռուբենի Ռուբինյան
Կարապետ Ռուբենի Ռուբինյան
Կարապետ Ռուբինյան, 2011 թ․
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ
1995 - 1998 թ.
Նախագահ Բաբկեն Արարքցյան
Հրաժարում 1998 թ.
ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության պետ
1993 - 1995 թ.
Երևանի փոխքաղաքապետ
1992 - 1993 թ.
Երևանի Շենգավիթի շրջխորհրդի նախագահ
1991 - 1992 թ.
 
Կուսակցություն՝ ՀՀՇ (1989-2010, 2013-)
Կրթություն՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան
Մասնագիտություն՝ Ճարտարագետ-էլեկտրիկ
Գործունեություն՝ Քաղաքական և
հասարակական գործիչ
Ազգություն Հայ
Դավանանք Հայ առաքելական
շրջափակելless
Ծննդյան օր Սեպտեմբեր 14, 1957 թ․
Ծննդավայր Երևան
շրջափակելless
Հայր Ռուբեն Ռուբինյան (1923-1999)
Մայր Մարիամ Կարապետյան (1924-2012)
Ամուսին Ծովիկ Կասաբյան (1974)
Զավակներ Լևոն (1982), Ռուբեն (1990)
 
Կայք՝ http://karapet.rubinyan.com/
 
Ինքնագիր Ինքնագիր

Կարապետ Ռուբենի Ռուբինյան, ՀՀ քաղաքական և հասարակական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ (1995-1998), ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար (1993-1995), Երևանի նախկին փոխքաղաքապետ (1992-1993), Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի նախկին նախագահ (1991-1992)։

Կենսագրություն[խմբագրել]

  • Ծնվել է 1957 թ. սեպտեմբեր 14-ին, Երևանում։
  • 1964-1974 թ.թ. սովորել և ավարտել է Երևանի Բելինսկու անվան թիվ 38 միջնակարգ դպրոցը։
  • 1974-1979 թ.թ. սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ ստանալով ճարտարագետ-էլեկտրիկի որակավորում։
  • 1979-1991 թ.թ. աշխատել է «Հայհաստոց» գիտաարտադրական միավորումում որպես ճարտարագետ, ԽՍՀՄ «ՎՆԻԻ Ստանդարտէլեկտրո» ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղում՝ ավագ ճարտարագետ, «Տրանզիստոր» գիտաարտադրական միավորումում՝ ավագ ճարտարագետ, առաջին կարգի ճարտարագետ-կոնստրուկտոր, սեկտորի վարիչ, ապա՝ հաշվողական-տեղեկատվական կենտրոնի պետ։
  • 1988 թվականից եղել է Ղարաբաղյան շարժման, իսկ այնուհետև Հայոց Համազգային Շարժման ակտիվ մասնակից։
  • 1989-1990 թ․թ․ «Տրանզիստոր» ԳԱՄ ջոկատի կազմում մասնակցել է ԼՂՀ Հադրութի շրջանի Բլութան գյուղի պաշտպանության գործողություններին։
  • 1991-1999 թ․թ. անընդմեջ ընտրվել է Հայոց Համազգային Շարժման վարչության անդամ։
  • 1990 թվականին ընտրվել է ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, աշխատել տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում։
  • 1991-ի հունվարին ընտրվել է Երևանի Շենգավիթի շրջանի շրջխորհրդի նախագահ։
  • 1992-ի հունիսին նշանակվել է Երևանի քաղգործկոմի նախագահի տեղակալ, իսկ դեկտեմբերին հրաժարական է տվել՝ քաղգործկոմի նախագահ Համբարձում Գալստյանի հրաժարականի կապակցությամբ։
  • 1993-ի հունվարին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահին առընթեր վերահսկողական ծառայության ղեկավար։
  • 1995-ի մայիսին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։
  • 1995-ի հուլիսին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ։
  • 1997-ի հունիսին, հանդիսանալով Սևծովյան տնտեսական համագործակցության (Organization of the Black Sea Economic Cooperation — OBSEC) միջխորհրդարանական վեհաժողովի հայաստանյան խորհրդարանական պատվիրակության ղեկավար, ընտրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։
  • 1998-ի փետրվարին հրաժարական է տվել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից և ընդգրկվել ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ Նույն օրերին կասեցրել է իր անդամությունը Հայոց Համազգային Շարժման վարչությանը՝ վարչության նախագահի հետ սկզբունքային տարաձայնություններ ունենալու և որդեգրված ուղու հետ չհամաձայնվելու պատճառով։ Դեկտեմբերի 22-ին ընտրվել է Շենգավիթի ՀՀՇ խորհրդի նախագահ։
  • 1999-ի հունվարի 16-ին մի խումբ համախոհներով հիմնել են «ԵվրոՈւղի» հասարակական կազմակերպությունը և ընտրվել է այդ կազմակերպության խորհրդի նախագահ։ Մայիսին մի խումբ համախոհներով հիմնել են «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կենտրոնը։
  • 2006թ. մի խումբ համախոհներով հիմնել են «Քաղաքացիական անհնազանդություն» շարժումը։
  • 2007թ. ակտիվորեն մասնակցել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահական մրցարշավին, եղել է Շենգավիթի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ։
  • 2008թ. մասնակցել է ընտրություններին հաջորդած ընդդիմադիր շարժմանը՝ մեղադրելով իշխանություններին նախագահական ընտությունների արդյունքները կեղծելու մեջ[1]։ Մարտի 1-ի ընդդիմադիր ցուցարարների ջարդից հետո, մարտի 3-ին ձերբակալվել և իշխանությունը զավթելու մեղադրանքով 71 օր պահվել է «Երևան-Կենտրոն» քրեա-կատարողական հիմնարկում (КГБ)։
  • 2008թ. մայիսին մի խումբ համախոհներով հիմնել է ՀՀ քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն[2]։ Ամռանը անդամագրվել է նորաստեղծ Հայ Ազգային Կոնգրեսին։
  • 2009թ. մայիսին, չառաջադրվելով թեկնածու, ակտիվորեն մասնակցել է Երևանի Ավագանու ընտրությունների Հայ Ազգային Կոնգրեսի մրցարշավին, եղել է Շենգավիթի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ։ Հուլիսին, ՀՀՇ համագումարից հետո, բաց նամակով դիմել է ՀՀՇ անդամներին ու դուրս եկել Հայոց համազգային շարժում կուսակցությունից։
  • 2011թ. հունվարին նախաձեռնել է Առցանց Ազատականների Ալյանսը՝ 3Ա։ Ապրիլի 15-ին հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսին իր անդամությունը դադարեցնելու մասին։ Սեպտեմբերից սկսել է թղթակցել EJournal էլեկտրոնային ամսագրին[3]։
  • 2012 թ. մարտին «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների հրավերով ընդգրկվել է այդ կուսակցությունների անդամներից և հասարակական հատվածի ներկայացուցիչներից կազմված «Ժառանգություն» կուսակցության ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների համամասնական ցուցակում։ Ընդգրկվել է նաև «Ժառանգություն» կուսակցության ընտրական շտաբի կազմում՝ որպես քաղաքական խորհրդական։
  • Ընտանյոք ապրում է Երևանում, հայրական տանը։ Հայրը՝ Ռուբեն Ռուբինյան (1923-1999), մայրը՝ Մարիամ Կարապետյան (1924-2012)։ Ավագ որդին՝ Լևոնը (ծնված 1982 թ․), տնտեսագետ է, ամուսնացած է։ Կրտսեր որդին՝ Ռուբենը (ծնված 1990 թ․), ավարտել ԵՊՀ-ն, Լոնդոնի UCL-ի ու Կրակովի Յագելոնյան համալսարանների մագիստրատուրաները։ 2013 թ․ զորակչվել և այժմ ծառայում է ՀՀ զինված ուժերում։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 2008 Human Rights Report: Armenia Bureau of Democracy, Human Rights, and Labor 2008 Country Reports on Human Rights Practices. Փետրվար 25, 2009։(Անգլերեն)
  2. ՀՀ քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտե։ (չի թարմացվում)
  3. "Armenian EJournal" էլեկտրոնային ամսագրի www.ejournal.am կայքն այլևս չի գործում։

Արտաքին հղումներ[խմբագրել]