Կարապետ Մեծատուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Մեծատուրյան
Ծնվել էդեկտեմբերի 9, 1909(1909-12-09)
ԾննդավայրՍուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 31, 1966(1966-08-31) (56 տարեկան)
Վախճանի վայրըԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կրթություն«Գեղարդ» գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում (1934) և Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1941)
Ստեղծագործություն(ներ)Փակ շուկա
Մասնագիտությունքանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ

Կարապետ Միհրանի Մեծատուրյան (դեկտեմբերի 9, 1909(1909-12-09), Սուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 31, 1966(1966-08-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումը, 1941 թվականին՝ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան։ Նույն թվականին մեկնում է ռազմաճակատ և մասնակցում Հայրենական մեծ պատերազմին։ 1947-1966 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստի ինստիտուտում[1]։

Մասնակցել է համամիութենական և հանրապետական բազմաթիվ ցուցահանդեսների։ Եղել է Հայաստանի նկարիչների միության քանդակագործական բաժանմունքի նախագահ, գեղարվեստական ֆոնդի հայկական բաժանմունքի նախագահ և նկարիչների միության կուսկազմակերպության քարտուղար։

Պարգևատրվել է ՍՍՀՄ շքանշաններով ու մեդալներով։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործել է հաստոցային, մոնումենտալ և դեկորատիվ քանդակագործության բնագավառներում։

Դիմաքանդակներ՝

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.