Կարապետ Կընքապապյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Կընքապապյան
Ծնվել էմոտ 1885
ԾննդավայրԿեսարիա, Անկարայի նահանգ
Մահացել է1915
Մահվան վայրԱվանոզ
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
Այլ անուններԿարապետ Ընքապապյան
ԿրթությունԿ. Պոլսի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ
ՊաշտոնԱվա­նո­զի թա­ղա­պե­տա­կան բժիշկ

Կարապետ Կընքապապյան (նաև՝ Ընքապապյան, մոտ 1885, Կեսարիա, Անկարայի նահանգ - 1915, Ավանոզ), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մոտ 1885 թվականին Անկարայի նահանգի Կեսարիայի գավառի կենտրոն Կեսարիա քաղաքում։ 1910 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ Ավանոզի թաղապետական բժիշկ է աշխատել։

1915 թվականին սպանվել է Ավանոզում, թուրքերի կողմից՝ մոտ 30 տարեկանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալպօյաճեան Արշակ, Պատմութիւն հայ Կեսարիոյ, Բ. հատոր, Գահիրէ, 1937։
  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ. Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
  • Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (19151923 թթ.), հ. 3, Անկարայի նահանգ, Երևան, 2006։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։