Կարապետ Խաչո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Խաչո

Կարապետ Խաչո (1900 կամ 1903 կամ 1908 - 15 հունվարի 2005), երաժիշտ և կատարող քրդական ավանդական երաժշտության։

Ծնվել է Բաթմանի նահանգում, Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում։ Ծնողներին կորցրել է 1915 թ․-ի Հայոց Ցեղասպանության օրերին։ Եղբոր Աբրահամի և քրոջ Մանուշակի հետ ապաստանել է քրդաբնակ բնակավայրերում։ 15 տարի ծառայել է ֆրանսիական բանակում։ Ամուսնացել է Եվա Ազիզյանի հետ և բնակել է սիրիական Քամիշլի քաղաքում և զբաղվել քրդական երաժշտությամբ՝ քաջածանոթ լինելով Քրդերենին։ Ներգաղթել է Հայաստան 1946 թ․-ին և հաստատվել է Երևանում։ Երկար տարիներ թղթակցել է Երևանի ռադիոյի քրդական հաղորդումների բաժնին՝ երգելով քրդական երաժշտություն։ Մեծ համբավ է վայելել քուրդ ժողովրդի մոտ՝ երգելով հարյուրավոր երգեր, այդ թվում՝ "Ay lo mîro", "Adullê", "Çume Cizîre", "Xim ximê" and "Lê dayikê"։ [1]

Աշխատություններ[խմբագրել]

  • Mehmet Aktaş և Dengekî Zemanê Bere։ Karapêtê Xaço: Voice from the Past (Բելգիա։ Մեդիա TV, 2000).
  • Salihe Kevirbiri։ Bir Çığlığın Yüzyılı: Karapetê Xaço (Si Yayınları, Ստամբուլ, 2002).

Ծանոթագրություններ[խմբագրել]