Կարապետ Արթին փաշա Տավուտեան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Արթին փաշա Տավուտեան
Դիմանկար
Ծնվել էմոտ 1816
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1873
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մայրենի լեզուհայերեն
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դիվանագետ
Զբաղեցրած պաշտոններMutasarrif of Mount Lebanon?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Գրեգորիի շքանշանի ասպետ և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
 Davoud Pasha Վիքիպահեստում

Կարապետ Արթին փաշա Տավուտեան կամ Տավուտ փաշա (մոտ 1816, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1873), Բեռլինում օսմանյան դեսպանատան թարգման և քարտուղար, Վիեննայի օսմանյան ընդհանուր հյուպատոս, 1861 թվականից Օսմանյան կայսրության ինքնավար Լիբանանի ընդհանուր կառավարիչ։ 1869 թվականից եղել է Օսմանյան կայսրության Հասարակական կառույցների նախարարը և Փոստ-հեռագրական վերատեսուչը։ Ունեցել է մյուշիրի (մարշալի) կոչում և փաշայի տիտղոս։

Տավուտյանը բազմակողմանի զարգացած անձնավորություն էր։ Հին գերման ցեղերի օրենքներին նվիրված իր գիտական ծավալուն ուսումնասիրության համար Գերմանիայի կանցլերի կողմից ստացել է հատուկ մրցանակ և ընտրվել Բեռլինի Գիտությունների ակադեմիայի անդամ։ Որպես պետական բարձր պաշտոնյա և արժեքավոր քաղաքագետ՝ նա արժանացել է շքանշանների՝ 1867 թվականին Նապոլեոն III-ը նրան շնորհել է Պատվո Լեգեոնի շքանշան։ Օսմանյան կառավարությունից ստացել է տարբեր կարգի շքանշաններ և Օսմանիեի Մեծ ժապավենը, իսկ Հռոմի Պապը նրան շնորհել է Մեծն Գրիգորի ասպետության առաջին կարգի շքանշանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապետ Արթին փաշա Տավուտեան» հոդվածին։