Կարայի դարպասներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարայի դարպասներ, նեղուց Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում, Վայգաչ և Նոր երկիր կղզիների միջև։

Միացնում է Բարենցի և Կարայի ծովերը։ Երկարությունը 33 կիլոմետր է, լայնությունը՝ 45 կիլոմետր, խորությունը՝ մինչև 119 մետր։ Ափերը բարձրադիր են, քարքարոտ։ Տարվա մեծ մասը ծածկված է սառույցով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png