Կարախիլյո, իսպանական սուրճով պատրաստվող խմիչք, իրենից ներկայացնում է սուրճի և ռոմի կամ բրենդի խառնուրդ։ Կարախիլյոն ունի պատրաստման երկու եղանակ։ Խմիչքն առավել տարածված է գյուղական տարածքներում[1]։
Այս խմիչքը իր մեջ պարունակում է ալկոհոլի և սուրճի հավասար քանակություն[2]։ Տարբեր աշխարհագրական տարածքներում ալկոհոլի և սուրճի չափաբաժինները տարբեր են։ Օրինակ՝ Կատալոնյայում օգտագործվում է սուրճ և բարձր տոկոսային ալկոհոլ, իսկ Կաստիլիայում և Լեոնում խմիչքը պատրաստելիս օգտագործվում է սուրճ և ավելի փոքր ալկոհոլային բաժին։ Երբեմն կարախիլյոին ավելացնում են մեկ բաժակ շերի կամ անիսոնային օղի[1]։