Կարադարյա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարադարյա - գետ Ղրղզստանում և Ուզբեկստանում, Սիրդարյայի ձախ օժանդակը։
Կազմավորվում է Ֆերգանայի և Ալայի լեռնաշղթաների լանջերից սկիզբ առնող Կարակուլջա և Թար գետերի միախառնումից։ Երկարությունը 180 կմ է։ Կարադարյայի վրա կառուցվել է Անդիժանի ջրամբարը (Ուզբեկստան)։
Անվանումը [խմբագրել]
Անվանումն առաջացել է թուրքերեն կարա «սև» և պարսկերեն դարյա «մեծ գետ» բառերից, այսինք` նշանակում է «սև գետ»։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս», էջ 245։