Կարաբրուն (թերակղզի Ալբանիայում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարաբրուն թերակղզի
ալբ․՝ Gadishulli i Karaburunit

Կղզու ամենաբարձր Կորետա լեռը
Տեղագրություն Ալբանիա
Ողողող ջրեր Ադրիատիկ ծով
Ընդհանուր մակերեսը 62 կմ²
Ամենաբարձր կետը 826 մ
Երկիր Ալբանիա Ալբանիա
Կարաբրուն (թերակղզի Ալբանիայում) (Ասիա)##
Կարաբրուն (թերակղզի Ալբանիայում) (Ասիա)

Կարաբրուն (ալբ․՝ Gadishulli i Karaburunit), Ալբանիայի ամենամեծ թերակղզին, ազգային պարկ և ռազմական գոտի, մշտական բնակչություն չունի։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանիայի ամենամեծ թերակղզին, որը գտնվում է երկրի հարավ–արևմտյան մասում։ Երկարությունը՝ 16 կմ, լայնությունը՝ 3-4․5 կմ, մակերեսը՝ 62 կմ²։ Վարչականորեն պատկանում է Վլյորա շրջանին, ողողվում է Ադրիատիկ և Հոնիական ծովերի ջրերով, որոնք համարվում են Կարաբուրուն–Սազանի ջրային ազգային պարկի մի մասը։ Թերակղզուց հինգ կիլոմետր դեպի հյուսիս գտնվում է պետության ամենամեծ կղզին՝ Սազանին։ Սազանին համարվում է Ալբանիայի ամենաարևմտյան կետը։

Կղզու ամենաբարձր կետը Կորետա լեռն (826 մ) է, որի վրա 2000–ական թվականներին տեղադրեցին հեռահաղորդակցման ալեհավաք։

Հայտնի է, որ թերակղզի են այցելել այնպիսի պատմական դեմքեր, ինչպիսիք են Մարկոս Անտոնիոսը և Մանուել II–ը։ Պարզ եղանակին Կարաբուրունի բարձունքներից անզեն աչքով երևում է իտալական կղզի Սալենտինան և քաղաք Օտրանտոն։

Խմելու ջրի աղբյուրներ թերակղզում չկա։ Թերակղզին հարուստ է կենդական և բուսական աշխարհով։

2008 թվականից մշակվում է շինարարության նախագիծ։ Համաձայն ծրագրի թերակղզու վրա պետք է կառուցվեն հողմաէլեկտրակայաններ։ Սակայն այս նախագիծը հանգեցրել է Ալբանիայի ընդդիմության բողոքների և ցույցերի։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարաբրուն (թերակղզի Ալբանիայում)» հոդվածին։