Կատոդ (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաթոդ (հունարենից թարգմանաբար՝ վարընթաց շարժում)։ 1834 թվականին առաջարկել է Մայքլ Ֆարադեյը

  1. Էլեկտրական հոսանքի աղբյուրի (գալվանական էլեմենտ, էլեկտրական կուտակիչ և այլն) բացասական լիցքավորված էչեկարոդ (բևեռ)։
  2. Էլեկտրավակուումային սարքի կամ գազապարպումային իոնային սարքի էլեկտրոդ։ Ծառայում է որպես վակուումում միջէլեկտրոդային տարածության էլեկտրահաղորդականությունն ապահովող կամ գազում էլեկտրական հոսանքը կայուն պահող էլեկտրոնների աղբյուր։ Ըստ էչեկարոնային էմիսիայի բնույթի՝ տարբերում են ջերմաէլեկտրոնային, ֆոաոէլեկտրոնային և սառը կաթոդներ։
  3. Էլեկտրոլիտային տաշտակի, էլեկտրական աղեղի ստացման հարմարանքի և նման այլ սարքերի էլեկտրոդ, որը միացվում է հոսանքի աղբյուրի բացասական բևեռին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png