Կատեպսիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կատեպսիններ (հունարեն՝ καξέψω-մարսել), հիդրոլազների խմբի ներբջջային սպիտալուծիչ ֆերմենտ։ Կատալիզում են պեպտիդների և սպիտակուցների պեպտիդային կապերի հիդրոլիզը։ Տարածված են կենդանական և բուսական հյուսվածքներում, միկրոօրգանիզմներում։ Լինում են էնդոպեպտիդազներ և էքսոպեպտիդազներ։ Կատեպսիններն ընդունակ են կատալիզելու նաև այն ռեակցիաները, որոնք կարող են հասցնել պեպտիդային շղթայի երկարացմանը։ Կատեպսիններն ակտիվանում են սուլֆհիդրիլ խմբեր (ցիստեին, գլուտատին) պարունակող միացություններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png