Կատեգորիայի քննարկում:Գարդմանք

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առաջարկում եմ Գարդման կատեգորիան ջնջել, այն կարծես թե դատարկ է, և բացի այդ ժամանակակից պատմական և գիտական, ինչպես նաև գարդմանահայերի շրջանակները կիրառում են Գարդմանք բառը: Gardmanahay (քննարկում) 12:44, 23 Սեպտեմբերի 2013 (UTC): Gardmanahay[reply]

Գուգլում Գարդմանք բառի որոնումը տվեց 2 210 արդյունք, իսկ Գարդմանի - 16 200։ Վիքիպեդիայում կան 19 Գարդմանք և 35 Գարդման։ Գուցե ժամանակակից պատմական և գիտական գրականությունում վիճակը այդպ՞ես չի։ Kareyac (քննարկում) 14:08, 23 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Գարդմանք և Գարդման գավառ[խմբագրել կոդը]

Պանդուխտ ջան, առաջարկում եմ ստեղծել Գարդման գավառ և այնտեղ ավելացնել քո ուզած ենթակատեգորիաները և հոդվածները։ Բայց, խնդրում եմ, Գարդմանք կատեգորիայի պարունակությունը մի փոփոխիր, ես դա պատրաստել եմ միանգամայն այլ տրամաբանությամբ։ Օրինակ Գարդմանի կանչ թերթը ի՞նչ կապ ունի Գարդման գավառի հետ, ուղղակի կապ չկա։ Բայց սխալ էլ է հոդվածում միայն ավելացնել Կատեգորիա։հայ մամուլ կամ թերթեր։ Կամ ասենք Փիփ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցին ի՞նչ կապ ունի Գարդման գավառի հետ․ այն կառուցվել է 1800-ական թվականներին։ Եվ այսպիսի բազում հարցեր։ Հիմա ի՛նչ անենք, առաջարկիր։ Չէ՞ որ այդ և դրա նման բազմաթիվ եկեղեցիներ չենք կարող տեղադրել Գարդման գավառի եկեղեցիներ կատեգորիայում, ինչպես նաև սխալ է ավելացնել ասենք Ադրբեջանի եկեղեցիներ կատեգորիայում։ Խնդրում եմ, ստեղծիր Գարդման գավառ կատեգորիան և որ կատեգորիան որ ցանկանում ես տեղափոխիր այնտեղ, բայց այս կատեգորիայից մի հանիր։--Գարդմանահայ (քննարկում) 20:29, 17 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

  • Gardmanahay ջան, նախ մի փոքրիկ ճշտում։ Տվյալ կատեգորիայում կարիք չկա ավելացնել «Ուտիք նահանգ» և «Հայաստան» կատեգորիաները։ Հերիք է միայն նշված առաջին կատեգորիան, քանի որ կատեգորիաների ծառը հետևյալն է՝ Ուտիք նահանգՄեծ Հայքի նահանգներՄեծ Հայքի նահանգներՄեծ Հայքի վարչական բաժանումՄեծ Հայքի նահանգներՄեծ ՀայքՊատմական ՀայաստանՀայաստան։ Դա առաջինը։
  • Երկրորդը. եթե նկատել ես, վերջերս զբաղվում Պատմական Հայաստանի վարչական բաժանմամբ։ Այնպես է ստացվել, որ շատ նահանգների և գավառների անունները կիրառուվում են նաև այլ իմաստներով, ուստի ճիշտ եմ համարում ճշգրիտ, կանոնակարգված ու պարզ կատեգորիաների ծառը ունենալու համար միշտ կատեգորիաներում գրել «Գարդմանք գավառ», «Տոսպ գավառ» և «Ուտիք նահանգ», «Արցախ նահանգ»։ Այդ մեթոդով մենք երբեք խառնաշփոթ չենք ունենա։ Համաձայն ե՞ս։
  • Երրորդը. Ասեմ ինչով կապ ունի Փիփ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցին ի՞նչ կապ ունի Գարդման գավառի հետ։ Ժամանակից այս բոլոր սահմանները վարչական էին, սակայն Մեծ Հայքի անկումից հետո (և հույսով եմ վերականգնումից հետո նորիդ կդառնան վարչական), այդ սահմանները պատմական դարձան, այսինքն այդ նահանգներն ու գավառները գոյություն ունեն, ու թող վաղն էլ մենք Վաղարշապատում ամրոց կամ վանք կառուցենք, ապա դրանք ուղղակիորեն կապված կլինեն Այրարատ նահանգի Արագածոտն գավառի հետ, քանի որ նրա տարածքում են կառուցվել։
  • Ուստի, այս կատեգորիայի իմաստը ո՞րն ա, ինչո՞վ այս «Գարդմանքը» տարբերվում Գարդմանք գավառից։
  • Չորրորդը. Արի կիրառվենք տարածվածք և ավելի լակոնական «Գարդմանք գավառի տաճարներ», որը ընդգրկում է իր մեջ բոլոր կրոնական կառույցները։ Հակառակ դեպքում ստիպված կլինենք առանձին կատեգորիաներ ստեղծել, օրինակ, մատուռների և այլ շինությունների համար։ Իսկ «տաճարների» դեպքում ամեն ինչ կլինի կարճ ու կոնկրետ և մեկ տեղ։--֎ Պանդուխտ 18:48, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Պանդուխտ ջան, ավելի ուշ կպատասխանեմ։--Գարդմանահայ (քննարկում) 08:17, 20 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Լավ, Գարդմանահայ ջան։--֎ Պանդուխտ 19:33, 20 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Ողջույն Պանդուխտ ջան, կներես, որ փոքր ինչ ուշ եմ պատասխանում։ Կպատասխանեմ ըստ հերթականությամբ․

  • առաջին – հասկանալի է դիտարկումը, պարզապես չհասկացա, թե ես որտեղ եմ դեմ գնացել այդ սկզբունքին։
  • երկրորդ – իհարկե նկատել եմ։ Ես էլ եմ կողմ, որպեսզի կիրառվի հետևյալ սկզբունքը՝ «Գարդմանք գավառ», «Տոսպ գավառ» և «Ուտիք նահանգ», «Արցախ նահանգ» և այլն։
  • երրորդ – Պանդուխտ ջան, այստեղ թույլ տուր քեզ հետ չհամաձայնվել, բայց թող տպավորություն չստեղծվի, թե ես չեմ ցանկանում պատմական Հայաստանի վերականգնմանը։ Այստեղ ուզում եմ մի հարց տալ․ եթե ուզում ես, որ պատմական արդարությունը այս տեսքով վերականգնենք, ապա ես առաջարկում եմ որ Փիփ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցին ընդգրկենք ոչ թե Գարդման գավառի եկեղեցիներ կատեգորիայում, այլ ասենք Վանի թագավորության եկեղեցիներ կատեգորիայում։ Կարծում եմ ասածիս ենթատեքստը հասկացար։ Եթե այնուամենայնիվ ընդունելի է համարվելու քո ասած տարբերակը, ապա պետք է նաև այլ ոլորտներում էլ կիրառվի դա ու չլինի բացառություն։ Գարդմանքը տարբեդեմ րվում է Գարդման գավառից մոտավորապես այն տրամաբանությամբ, ինչ Ջավախքը Սամցխե–Ջավախեթիից։
  • երրորդ – Վիքիպեդիայում աշխատելու առումով դեմ չեմ քո նշած տարբերակին, բայց միթե մատուռը դա տաճար է, կամ միթե ամեն մի եկեղեցի համարվում է տաճար։ Պետք է համապատասխան մասնագետի հարցնեմ, թե արդյոք կա ճարտարապետության մեջ սահմանում, որտեղ նշված լինի, թե ինչ է հասկացվում կրոնական տաճար ասելով։--Գարդմանահայ (քննարկում) 08:27, 4 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]