Կատարինա Բլյումի կորցրած պատիվը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կատարինա Բլյումի կորցրած պատիվը (գերմ.՝ Die Verlorene Ehre der Katharina Blum oder: Wie Gewalt entstehen und wohin sie führen kann), գերմանացի ռեժիսորներ Ֆոլկեր Շլյոնդորֆի և Մարգարետ ֆոն Տրոտի 1974 թվականին նկարահանած կինոնկարն է։ Հենրիխ Բյոլի համանուն ստեղծագործության էկրանավորումն է։

Սյուժե[խմբագրել]

Երիտասարդ գերմանուհի Կատարինա Բլյումը սիրահարվում է երիտասարդի, որը ինչպես պարզվում է ձախ հայացքների, RAF-ի համակիր ահաբեկիչ է։ Նրանք գիշերում են աղջկա բնակարանում։ Առավոտյան բնակարան է ներխուժում ոստիկանությունը, բայց երիտասարդը այլևս չկա։ Կատարինայի հետ կոպիտ են վարվում, ձերբակալում են։ Կառավարամետ լրագրողը սենսացիայի ակնկալիքով Կատարինայի մասին «դեղին մամուլի» ավանդույթներով վարկաբեկիչ հոդված է գրում։ Կինոնկարի վերջում Կատարինան սպանում է լրագրողին։

Գերմանիան վեպի ստեղծման ժամանակ[խմբագրել]

1970-ական թվականներին Գերմանիայում ձախակողմյան ահաբեկչական «Կարմիր բանակի խմբակցության» (RAF) ակտիվ գործունեության պատճառով քաղաքական շրջաններում խուճապի մթնոլորտ էր։ Նրա զոհերն էին դառնում աջ բարձրաստիճան քաղաքական գործիչները։

Վեպի լրագրողի գործունեությունը հիշեցնում է գերմանական սկանդալային «Bild-Zeitung» թերթի աշխատելաոճը։ Վեպի նախաբանում Բյոլը այս նմանությունը անվանում է «ոչ կանխամտածված ու պատահական, բայց անխուսափելի»։ Բյոլը 1972 թվականին բաց նամակ հրապարակեց, որտեղ «Bild-Zeitung» թերթի «Կարմիր բանակի խմբակցության» տված գնահատականները որակեց «մերկ ֆաշիստական»[1].

Ծանոթագրություններ[խմբագրել]