Կատալաունյան դաշտերի ճակատամարտ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կատալաունյան դաշտերի մոտ ճակատամարտ-ից)
| Կատալաունյան դաշտերի ճակատամարտ | |||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գալիա հոների ներխուժում | |||||||||
«Հոները Կատալաունյան դաշտերի ճակատամարտի ժամանակ» գործ Ալֆոնս Նեվիլի (1836–85) |
|||||||||
|
|||||||||
| Հակառակորդներ | |||||||||
| Վեստգոթեր, Արևմտահռոմեական կայսրություն (ներառյալ բազմաթիվ գերմանացի վարձկաններ)[1] Ֆրանկներ Բուրգունդներ Սաքսեր |
Հոնական կայսրություն Օստգոթեր այլ գերմանական ցեղեր |
||||||||
| Հրամանատարներ | |||||||||
| Թեոդորիք Ա† Ֆլավիուս Աետիուս |
Աթթիլա Վալամիր |
||||||||
| Կողմերի ուժեր | |||||||||
| 50,000-80,000 | 50,000-80,000 | ||||||||
| Ռազմական կորուստներ | |||||||||
| Անհայտ | Անհայտ, բայց ծանր | ||||||||
Ճակատամարտ Կատալաունյան դաշտերի վրա կամ Ժողովուրդների Մեծ Ճակատամարտ (451թ. հունիսի 20–ից հետո), ճակատամարտ Գաղիայում (ներկայիս Շամպան նահանգ, Շալոն շրջան, նույնանուն քաղաքի մոտ), որում Արևմտյան Հռոմեական կայսրության և Թուլուզի թագավորության միացյալ բանակը հռոմեացի զորավար Աետիոսի հրամանատարությամբ կանգնեցրեց Գաղիա ներխուժած հոների և գերմանական բարբարոսական ցեղերի զորքերը Աթթիլայի գլխավորությամբ։
Թեև ճակատամարտի ելքն անորոշ էր Աթթիլան չհամարձակվեց շարունակել առաջխաղացումը և նահանջեց։
Համարվում է Արևմտյան Հռոմեական կայսրության կազմալուծմանը նախորդած խոշորագույն ճակատամարտը։ Հետագա ուսումնասիրողների կողմից ստացել է «ժողովուրդների մեծ ճակատամարտ» անվանումը։