Կատագենեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կատագենեզ, երկրակեղևում ցածր ջերմության ու ճնշման պայմաններում ընթացող քիմիական և ֆիզիկա-քիմիական պրոցեսների գենետիկական տիպ։ Տերմինն առաջարկել է Ա. Ֆերսմանը՝ 1922 թ-ին։ Համապատասխանում է նստվածքային ապարների զարգացման այն փուլին, որն սկսում է դիագենեզից հետո, սակայն նախորդում է մետամորֆիզմին։ Կատագենեզի գլխավոր գործոններն են՝ ջերմությունը (8-12 Կմ խորության վրա՝ 300-350°C), ճնշումը (նույն խորության վրա՝ 1800-2900 մթն) և լուծույթները (փոխազդեցության մեջ են մտնում իրենց ներծծող ապարների հետ)։ Կատագենեզի օրինաչափությունների ճանաչումը կարևոր գործնական նշանակություն ունի (օրինակ, նստվածքային շերտերի նավթաբերության հեռանկարների գնահատման, ածուխների, շինանյութերի հատկությունների կանխագուշակման համար)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png