Կասրե-Շիրինի պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կասրե-Շիրինից)

1639 թվականին կնքված Կասր ի Շիրինի (Կասրե-Շիրին) պայմանագրով՝ մասնակի փոփոխություններով վերահաստատվել են 1555 թ-ի Ամասիայի պայմանագրով նշված սահմանները։ Հայաստանը կրկին վերաբաժանվել է 2 տերությունների միջև՝ հետևյալ սահմանագծով. Ջավախքի լեռներից Ախուրյանի հոսանքով հասել է Արաքս գետ, թեքվել արևմուտք, ապա՝ Հայկական Պարի ջրբաժան գծով, Մասիսների գագաթներով ձգվել մինչև Վասպուրականի լեռները, Զագրոսի լեռնաշղթայով անցել թուրք-պարսկական այժմյան սահմանագծով։ Այս սահմանը գրեթե անփոփոխ է մնացել մինչև 1828 թ., երբ Թուրքմենչայի պայմանագրով՝ Արևելյան Հայաստանը միացել է Ռուսաստանին։ Պայմանագրին հաջորդած 80-ամյա խաղաղությամբ Արևելյան Հայաստանի տնտեսությունը որոշ աշխուժացում է ապրել, բայց Արևմտյան Հայաստանում շարունակվել է քայքայումը։