Կասպյան ավիաուղիներ
Կասպյան ավիաուղիներ – (պարսկերեն՝ هواپیمایی کاسپین )– Իրանական ավիաընկերություն, որը կայանում էր Թեհրանի Իմամ Խոմեյնի օդանավակայանում։ Կասպյան ավիաուղիների ինքնաթիռները իրականացնում են թռիչքներ ինչպես Իրանում, այնպես էլ դեպի Թուրքիա, ՄԱԷ, Հայաստան, Սիրիա և Ուկրաինա։ Ընկերությունը հիմնադրվել է 1993 թվականին, նույն թվականի սեպտեմբերին սկիզբ դրվեց ընկերության գործունեությանը։
Բովանդակություն |
Ուղղություններ [խմբագրել]
Ներքին [խմբագրել]
- Իրան
- Աբադան (Աբադան օդանավակայան)
- Ահվազ (Ահվազ օդանավակայան)
- Ասալույեհ (Պարս Ասալույեհ օդանավակայան)
- Գորգան (Գորգան օդանավակայան)
- Սպահան (Շահիդ Բեհեշտի միջազգային օդանավակայան)
- Կիշ կղզի (Կիշ օդանավակայան)
- Մեհշեհր (Մեհշեհր օդանավակայան)
- Մեշհեդ (Մեշհեդ օդանավակայան)
- Սարի (Դաշտե-նազ օդանավակայան)
- Շիրազ (Շիրազ միջազգային օդանավակայան)
- Թավրիզ (Թավրիզ օդանավակայան)
- Թեհրան (Մեհրաբադ օդանավակայան)
- Թեհրան (Իմամ Խոմեյնի միջազգային օդանավակայան)
- Ուրմիա (Ուրմիա օդանավակայան)
- Յազդ (Շահիդ Սադուղի օդանավակայան)
- Զաբոլ (Զաբոլ օդանավակայան)
- Զահեդան (Զահեդան օդանավակայան)
Միջազգային [խմբագրել]
Պատահարներ [խմբագրել]
Հուլիսի 15, 2009–ին, Կասպյան ավիաուղիներ չվերթ 7908-ի Տուպոլև Տու-154 օդանավը կործանվել է։ Տեղական ժամով 11:03–ին, օդանավը իրականացնելով Թեհրանից Երևան 7908 չվերթը, կործանվել է թռիչքից 16 րոպե հետո, Թեհրանից 180 կմ արևմուտք հեռավորության վրա՝ իրանական Ղազվին նահանգում։ Ինքնաթիռի բոլոր ուղևորները (153 ուղևոր և անձնակազմի 15 անդամները) զոհվել են։[1][2] Ուղևորների 40-ը հայեր էին իսկ վեցը՝ Հայաստանի քաղաքացի։[3]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ «Ողբերգական թռիչք. հարազատները սգում են և սպասում» Երկիր Մեդիա
- ↑ «Scores killed in Iran plane crash» BBC report
- ↑ Worth, Robert F.; Nicola Clark (July 15, 2009)։ «168 Feared Dead After Plane Crashes in Iran»։ New York Times։ New York Times։ http://www.nytimes.com/2009/07/16/world/middleeast/16plane.html։ Վերցված է July 15, 2009։