Կասպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կովկասի էթնիկական քարտեզ (մ.թ.ա. 5-4-րդ դարեր)

Կասպեր (կասպք, կազբք), կովկասյան հինավուրց ցեղեր, որոնք մ. թ. ա. 2-րդ հազարամյակում տարածված էին Կովկասյան լեռնաշղթայից մինչև Կասպից ծովի հարավային ափերը՝ Վրկանից երկիրը։ Մ. թ. ա. 1-ին հազարամյակում նրանք քաշվել էին ծովի հարվ-արևմտյան ափը՝ այնտեղ ստեղծելով իրենց մարզը, որը հունա-հռոմեական աղբյուրներում կոչվել է Կասպիանա և ենթարկվել է Պարսից թագավորությանը։ Հերոդոտոսը (մ. թ. ա. 5-րդ դար) կասպերին հիշում է որպես Պարսից Քսերքսես արքայի բանակների մեջ մտնող ռազմական միավոր։ Կասպիանա նահանգը (հայերեն Փայտակարան), որը, ըստ «Աշխարհացոյց»-ի, ընդգրկում էր Կուրի ու Երասխի միախառնվելու վայրից մինչև ծովն ընկած տարածքը (Կուրի հոսանքից հարավ և Հրասխից արևելք), մ. թ. ա. 2-րդ դարի սկզբին մտավ նոր կազմավորված Մեծ Հայքի թագավորության մեջ։ Մ. թ. 5-րդ դարի կեսին, Արևելյան Հայաստանում Արշակունիների թագավորության վերացումից հետո, Կասպիանա-Փայտակարանը պարսիկները միացրին Ատրպատականի վարչաքաղաքական միավորին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 277