Կասկածյալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կասկածյալ, անձ, որին ձերբակալել են հանցագործության կատարման կասկածով կամ որի նկատմամբ, նախքան մեղադրանք առաջադրելը, ընտրել են խափանման միջոց։ Խորհրդային օրենսդրությամբ կասկածյալի ձերբակալումը թույլատրվում է միայն օրենքով նախատեսված դեպքերում (ՀՍՍՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդված 111)։ Կասկածյալի նկատմամբ խափանման միջոց կիրառվում է որպես բացառություն և հանվում է, եթե 10 օրվա ընթացքում մեղադրանք չի առաջադրվում։ Կասկածյալին պարտավոր են հարցաքննել ոչ ուշ, քան ձերբակալման պահից 24 ժամ անց։ Կասկածյալը իրավունք ունի իմանալ, թե ինչ հանցագործության մեջ են կասկածում իրեն, բացարկ հայտնել քննություն կատարող անձի, թարգմանի դեմ, բացատրություն տալ, ներկայացնել ապացույցներ և այլն։ Մեղադրանք առաջադրելու պահից Կասկածյալը դառնում է մեղադրյալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png