Կասիտերիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կասիտերիտ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
SnO₂
Նիկել-Շտրունցի դասակարգում4.DB.05[1]
Դանա դասակարգում4.4.1.5
Գույնսև, շագանակագույն, կարմիր, դեղին և սպիտակ
Բյուրեղային համակարգտետրագոնային համակարգ[1]
Մոոսի կարծրություն6,5 ± 1
Ենթակատեգորիաrutile mineral group?[2][3]

Կասիտերիտ (հունարեն՝ χασσίτερος-անագ), անագաքար, միներալ։ Քիմիական կազմը՝ SnO2 (Sn-ի պարունակությունը՝ 68-78%)։ Բյուրեղագիտական համակարգը տետրագոնային է։ Առաջացնում է մանր և խոշոր բյուրեղներ, դրուզներ։ Գույնը՝ մուգ մոխրագույն, սև, դեղին։ Կարծրությունը՝ 6-7, խտությունը՝ 6500—7100 կգ/մ³։ Հանդիպում է գրանիտային ապարների հիդրոթերմալ քվարց-սուլֆիդկասիտերիտային երակներում։ Հանքավայրեր կան Միջին Ասիայում, Ղազախստանում, Թաիլանդում, Ինդոնեզիայում, Չինաստանում։ Անագի ստացման գլխավոր հանքային միներալն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 275