Կառուցվածք (փիլիսոփայություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Կառուցվածք (այլ կիրառումներ)

Կառուցվածք, ստրուկտուրա (լատ.structura), որևէ ամբողջի մասերի կապի կամ դասավորության եղանակ։ Փիլիսոփայության մեջ՝ որոշակի բովանդակության ներքին կազմակերպվածության եղանակ , նեղ և հատուկ իմաստով՝ համակարգված օբյեկտի առարկայական տարրերի միջև հարաբերությունների ամբողջությունը, որը համեմատաբար ինքնուրույն կերպով որոշում է նրա բնույթը (տես՝ Համակարգ)։ Կառուցվածքի, որպես հարաբերությունների համակարգի, հարաբերական անկախությունը իրական է այն չափով, որքանով համակարգային օբյեկտի տարրերը կարող են դիտարկվել ուղղակի որպես հարաբերությունների կամ ֆունկցիաների կրողներ։ Դա էլ հնարավոր է դարձնում Կառուցվածքի հետազոտումը տարրերի որոշակիությունից վերանալով։ Ընդ որում, սովորաբար ցանկալի է համարվում Կառուցվածքի ներկայացումը այնպիսի վերացարկված ձևով, որը թույլ է տալիս ձևական, տրամաբանական-մաթեմատիկական մեթոդների կիրառումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png