Կառլեն Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կառլեն Գրիշայի Առաքելյան
1 սեպտեմբերի, 1962 - 30 հուլիսի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ճարտար, Մարտունու շրջան
Մահվան վայրԼՂՀ Մեհմանա
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Կառլեն Առաքելյան (1 սեպտեմբերի, 1962, Ճարտար, Մարտունու շրջան - 30 հուլիսի, 1993, Մեհմանա), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլեն Առաքելյանը ծնվել է 1962 թ. սեպտեմբերի 1-ին Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ Ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ։ Ավարտել է Ե. Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո ստացել է ավտոփականագործի մասնագիտություն և աշխատել հեռուստատեսությունում։ Մասնակցել է արցախյան շարժմանը, ծառայել Մարտակերտի գնդում. «Շիլկայի» նշանառու էր, որը տեղակայված էր Մեհմանա գյուղի տարածքում։ Զոհվել է 1993 թ. հուլիսի 30-ին Մեհմանայում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կառլեն Առաքելյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.